ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Միջազգային գիտաժողով` Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում
29.03.2012
Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը, համալսարանի 90-ամյակի առթիվ կազմակերպվող միջոցառումների շրջանակներում ապրիլի 2-3-ը կազմակերպում է միջազգային գիտաժողով` նվիրված օտար լեզուների դասավանդման խնդիրներին:
Այն կանցկացվի Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում։ Գիտաժողովին կմասնակցի Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Գիտաժողովը տեղի կունենա ՀՊՄՀ-ում, Տիգրան Մեծի պող. 17 հասցեում:

Գիտաժողովի ծրագրին կարող եք ծանոթանալ կայքի «Գիտաժողովներ» բաժնում: