ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մանկավարժականի ուսանողների պարապմունքները առողջապահական կենտրոններում
04.04.2012
Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի Էկոլոգիայի և բնապահպանության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Լյուդմիլա Ավանեսյանի և նույն ամբիոնի դոցենտ Սևիլլա Եղիազարյանի նախաձեռնությամբ մի խումբ ուսանողներ «Մարդու էկոլոգիա» դասընթացի շրջանակում այցելեցին ՀՀ առողջապահության նախարարության նարկոլոգիական կլինիկա և ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն:
Այցելության նպատակն էր ուսանողներին ծանոթացնել հանրապետությունում թմրամոլության և ալկոհոլիզմի վիճակագրական տվյալներին, ՄԻԱՎ⁄ՁԻԱՀ-ի տարածմանն ու դրա կանխարգելմանն ուղղված ծրագրերին:
Սեմինար-պարապմունքները հնարավորություն տվեցին ուսանողներին ամրապնդել ուսումնական պրոցեսում ձեռք բերած տեսական գիտելիքները:
Ուսանողներն այցելեցին կենտրոններում գործող լաբորատորիաներ, դիտեցին ֆիլմ ՁԻԱՀ-ի մասին և ակտիվ հարցադրումների միջոցով ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները:

Ի դեպ, մանկավարժական համալսարանն առաջին բուհն է հանրապետությունում, որն իրականացնում է նման ծրագիր: