ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Գիտաժողովը մոտենում է ավարտին
17.04.2012
Ապրիլի 17-ին Հայկական պետական մանկավարժական համալսարանում հիմնադրման 90-ամյակի շրջանակում անցկացվող` «Փոխակերպվող հասարակության զարգացման տեսական և գործնական հիմնախնդիրներ» (փիլիսոփայական և հոգեբանական տեսանկյուններ) թեմայով աննախադեպ միջազգային գիտաժողովի մասնաճյուղերը շարունակեցին իրենց աշխատանքները:
Հոգեբանության ոլորտի 4-րդ մասնաճյուղի աշխատանքներն անցկացվեց նույն`«Փոխակերպվող հասարակության սոցիալ-հիմնախնդիրները» թեմայով:
4-րդ մասնաճյուղի աշխատանքները ղեկավարում էին ՀՊՄՀ-ի կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սրբուհի Գևորգյանը, ԵՊՀ-ի կիրառական հոգեբանության ամբիոնի վարիչ, մանկավարժական գիտությունների դոկտոր Գայանե Շահվերդյանը, «Ուրարտու» համալսարանի ռեկտոր,հոգեբանական գիտությունների թեկնածու,պրոֆեսոր Սեդրակ Սեդրակյանը, Հայ-ռուսական (սլավոնական) համալսարնի հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների դոկտոր Ասյա Բերբերյանը և ՀՊՄՀ-ի հոգեբանության տեսության և պատմության ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մելս Մկրտումյանը:
Օրվա առաջին զեկույցը ներկայացրեց Զարգացման և կիրառական հոգաբանության ամբիոնի դեցենտ Վահան Սարգսյանը: Թեման`«Միջմշակութային մանկավարժության կրթության և կոմպետենցիաների զարգացման ուսումնառողների պրակտիկայի հոգեբանական հիմնախնդիրներն» էր:
Զեկույցում ներկայացվեց 21-րդ դարում կոգնիտիվ-տեղեկատվական աշխարհում կրթության մարտահրավերների դիմակայման հոգեբանական ուղիների որոնման անհրաժեշտությունը, հոգեբանական հետազոտությունների որակական և քանակական մոտեցումների համատեղման և հասարակական գործընթացների հոգեբանական ուսումնասիրության անհրաժեշտությունը:
«Ինտերիորիզացված հանիբալիզմ» թեմայով զեկուցեց սեկցիայի համանախագահողներից`ԵՊՀ-ի կիրառական հոգեբանության ամբիոնի վարիչ, մանկավարժական գիտությունների դոկտոր Գայանե Շահվերդյանը:
Զեկույցի հիմնական առանցքը հատկապես վերջին քսան տարում ներմուծված գաղափարն էր`«գլոբալիզացիան»:
Զեկուցողը հետաքրքրական համարեց այն, որ առանց ղեկավարի, առանց վերջինիս խմբին ներգրավվելու և առանց գաղափարական հիմնավորումների, գլոբալիզացիայի գործընթացները փոխանցվում են մարդու ենթագիտակցականից դեպի գիտակցականը`դարձնելով մարդուն մասսայական մշակույթի կրողը:
ՀՊՄՀ կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի հոգեբանության տեսության և պատմության ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մելս Մկրտումյանը և ՀՊՄՀ կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի զարգացման և կիրառական հոգեբանության ամբիոնի դասախոս, հոգեբանական գիտությունների թեկնածու Լիլիթ Մկրտումյանը ներկայացրեցին «Փոխակերպվող հասարակությունը որպես սոցիալական տագնապալիության միջավայր և նրա սոցիալ-հոգեբանական ազդեցությունը մարդկանց վրա» թեմայով զեկույցը:
Զեկուցման մեջ քննարկվեց փոխակերպվող հասարակության հիմնախնդիրները և նրա սոցիալ-հոգեբանական, տնտեսական ազդեցությունը մարդկանց կենսագործունեության վրա: Քննարկվեցին նաև անձի վարքային, արժեքային կողմնորոշիչների փոփոխության հոգեբանական մեխանիզմները:
4-րդ մասնաճյուղի աշխատանքներում զեկույցներով հանդես եկան նաև ՀՊՄՀ-ի կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետեի դեկան, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սրբուհի Գևորգյանը, ՀՊՄՀ-ի հոգեբանության տեսության և պատմության ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մելս Մկրտումյանը, ՀՊՄՀ-ի զարգացման և կիրառական հոգեբանության ամբիոնի պրոֆեսոր, բանասիարական գտությունների դոկտոր Կոնստանտին Դանիելյանը, ԵՊՀ-ի հոգեբանության տեսության և պատմության ամբիոնի դոցենտ Սեյրան Ամիրյանը և այլք:
5-րդ մասնաճյուղի աշխատաքներն ընթացան «Փոխակերպվող հասարակությունը և կիրառական հոգեբանության խնդիրները» խորագրով:
Մխիրթար Հերացու անվան ԵՊԲՀ-ի դոցենտ, բժիշկ, գիտությունների դոկտոր Արմեն Սողոմոնյանը ներկայացրեց «Հոգեբուժական ծառայությունն անցումային շրջանում» թեմայով զեկույցը:
Վերջինս ներկայացրեց անցումային շրջանում գտնվող երկրների, այդ թվում` Հայաստանի տնտեսական դժվարությունների ազդեցությունը խոցելի խմբերի, այդ թվում նաև հոգեկան խանգարումներ ունեցողների վրա:
Մեծ հետաքրքրություն առաջացրեց նաև ՀՊՄՀ-ի գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, սուիցիդոլոգ Կամո Վարդանյանի «Աուտոդեստրուկտիվ հակումների տարբեր դրսևորումները, որպես փոխակերպվող հասարակության բնութագրիչ» թեմայով զեկույցը:
Նա զեկույցի ընթացքում, հենվելով ՀՀ զինվորական դատախազությունում և կայազորների զինվորական դատախազություններում առկա փաստերի հիման վրա ներկայացրեց իր կողմից 2000-2005թթ-ին ՀՀ ԶՈՒ ուսումնասիրված աուտոդեստրուկտիվ դեպքերի հոգեբանական առանձնահատկությունները:
Զեկուցումներով հանդես եկան նաև ՀՊՄՀ Սկզբնական կրթության ֆակուլտետի դեկան մանկավարժական գիտությունների թեկնածու, հոգեբանության դոցենտ Հեղինե Խաչատրյանը, Ֆիզիկական կուլտուրային հայկական պետական ինստիտուտի մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Հարություն Բաբայանը, ԵՊՀ-ի ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրանտ Ավանեսյանը և այլք:
Ներկայացված երկու մասնաճյուղերում էլ զեկույցներն ընթացան բուռն քննարկումներով` հարց ու պատասխանի տեսքով: