ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՀ ԱԺ պատվոգրեր՝ ՀՊՄՀ մանկավարժներին
17.02.2015
Այսօր Մանկավարժական համալսարանում հյուրընկալվել էլ ՀՀ Ազգային ժողովի նախագահ, ՀՊՄՀ Խորհրդի նախագահ Գալուստ Սահակյանը:
Սա առավելապես ճանաչողական հանդիպում էր. ՀՊՄՀ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը ներկայացրեց բուհի 10 ֆակուլտետների դեկաններին, ամբիոնների վարիչներին, գիտական ինստիտուտների, կենտրոնների և լաբորատորիանների ղեկավարներին՝ ընդգծելով՝ բուհն ունի մեծ և որակյալ կոլեկտիվ:

ՀՊՄՀ Խորհրդի նախագահ Գալուստ Սահակյանն էլ ընդգծեց, որ մանկավարժների միջավայրն իր համար ամենաոգեղենն է՝ վստահեցնելով՝ ուսուցչի առաքելությամբ մարդը, անկախ զբաղեցրած պաշտոնից, մշտապես մնում է մանկավարժ.«Բուհական համակարգը պետության շարժիչ ուժն է, իսկ Մանկավարժական համալսարանն այն շտեմարանը, որտեղ մարդիկ նախապատրաստվում են և կրթում ապագա սերունդներին»:

ՀՊՄՀ Խորհրդի նախագահը պատահական չհամարեց այն, որ Մանկավարժական համալսարանը մշտապես զերծ է եղել տարատեսակ ինտրիգներից.այստեղ այսօր էլ աշխատում են մասնագետներ, ովքեր մեծ ճանապարհ են անցել և մեծ դերակատարում ունեն կրթության ոլորտում:
Գալուստ Սահակյանը նկատեց՝ կրթության համակարգը պետք է լինի մոնոպոլ, ղեկավարվի պետության կողմից, այն պետք է ինքնագնատման ճանապարհ անցնի, իսկ հասարակությունն էլ՝ կարևորի կրթությունը, մանկավարժը դառնա անխոցելի:

Համալսարանի Խորհրդի նախագահը գիտության, կրթության ոլորտում ներդրած մեծ ավանդի և բեղմնավոր գիտամանկավարժական գործունեության համար պրոֆեսորադասախոսական կազմի 15 անդամի՝ պարգևատրեց ՀՀ ԱԺ-ի պատվոգրով:

Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանն էլ Գալուստ Սահակյանին հանձնեց «Խաչատուր Աբովյան» ոսկե մեդալ՝ նկատելով՝ այն ամենահին գերատեսչական պարգևն է, որը տարիներ շարունակ շնորհվել է կրթության, լուսավորության ականավոր գործիչներին:Հանդիպումը շարունակվեց համերգային ծրագրով. պարային և երաժշտական կատարումներով հյուրերին ողջունեցին բուհի ուսանողները:
ՀՀ ԱԺ-ի պատվոգրով պարգևատրվել են՝
1. Աելիտա Դոլուխանյան - Հայ հին և միջնադարյան գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ
2. Սուրեն Դանիելյան - Հայ նոր և նորագույն գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
3. Ռուզան Թադևոսյան- Արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
4. Արկադի Շեկունց - Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի մշակույթի կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ
5. Մեժլում Երիցյան - Քիմիայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
6. Լևոն Գրիրգորյան - Տեսական ֆիզիկայի և ֆիզիկայի ուսուցման մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսորի պաշտոնակատար, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ
7. Ռոբերտ Ազարյան - Հատուկ մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչ, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
8. Վլադիմիր Կարապետյան - Տարիքային և մանկավարժության հոգեբանության ամբիոնի վարիչի պաշտոնակատար,հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
9. Ջուլիետտա Գյուլամիրյան - Աշոտ Տեր-Գրիգորյանի անվան մայրենիի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր, մանկավարժական գիտությունների դոկտոր
10. Աշոտ Բաբախանյան - Քիմիայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսորի պաշտոնակատար,քիմիական գիտությունների թեկնածու, դոցենտ
11. Աշոտ Փիլիպոսյան - Հայոց պատմության ամբիոնի վարիչի պաշտոնակատար,պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսորի պաշտոնակատար
12. Հերբերտ Գասպարյան - Ռեժիսուրայի ամբիոնի դոցենտ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ
13. Նաիրա Սաֆարյան - ՀՊՄՀ-ի հենակետային /ավագ դպրոց/վարժարանի տնօրեն, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ
14. Գասպարյան Յուրի – Սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի ամբիոնի վարիչ, սոց.գիտ. դոկտոր, պրոֆեսոր
15. Յուզբաշյան Յուրի – Խմբավարության և ձայնադրման ամբիոնի պրոֆեսոր, մանկավարժական գիտությունների դոկտոր, ՀՀ վաստակավոր մանկավարժ: