ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Վերապատրաստում են վերապատրաստվածները
18.09.2012
Սեպտեմբերի 4-ից 13-ը Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում անցկացվեց «Ներառական կրթություն, տեսություն, պրակտիկա և կառավարում» առարկայի գծով վերապատրաստման դասընթաց:
Դասընթացը կազմակերպվել էր Մասնագիտական որակավորման բարձրացման և միջբուհական համագործակցության կենտրոնի և Մասնագիտական կրթության և կիրառական մանկավարժության ամբիոնի նախաձեռնությամբ, որին մասնակցեց նաև հիշյալ ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմը:
«Ներառական կրթություն, տեսություն, պրակտիկա և կառավարում» առարկայի դասընթացն անցկացրեցին Ֆինլանդիայի Օուլուի համալսարանի մասնագետների հետ միասին վերապատրաստման դասընթաց անցած և համապատասխան վկայականներ ստացած մասնագետները` Վահան Սարգսյանը, Լուսինե Պողոսյանը և Թերեզա Ազատյանը:
Դասընթացն իրականացվեց կրթական նորագույն տեխնոլոգիաներով և ինտերակտիվ մեթոդով: Վերապատրաստման արդյունքում հաստատված ծրագրին համապատասխան մշակվեցին դասախոսական նյութեր` պատկերային ներկայացումով:

Դասընթացի բոլոր մասնակիցները ավարտին ստացան մասնակցության հավաստագրեր: