ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հյուրընկալվել էին Մանկավարժականում
21.03.2025
Հյուրընկալվել էին Մանկավարժականում

ՀՊՄՀ Վ. Պարտիզունու անվան հայ նոր և նորագույն գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնը հյուրընկալել էր Գևորգ Էմինի անվան թիվ 182 ավագ դպրոցի 10-րդ դասարանի սաներին։

Աշակերտները պատրաստում են «Խաչատուր Աբովյան. անհայտ էջեր» խորագրով նախագծային աշխատանք։

Հանդիպմանը ներկա էին Բանասիրական ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Աշոտ Գալստյանը, Հայ նոր և նորագույն գրականության և նրա դասավանդման մեթոդիակայի ամբիոնի վարիչ, «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Սուրեն Դանիելյանը, ամբիոնի դոցենտներ Նաիրա Խաչատրյանն ու Քնարիկ Աբրահամյանը:

Աշոտ Գալստյանն ներկայացրեց նախագծային աշխատանքի սկզբունքներն ու հանրակրթական չափորոշչում դրա կարևորությանը, ընդգծելով՝ այն օգնում է աշակերտների հետազոտական կարողությունների զարգացմանը:

Բանախոս Նաիրա Խաչատրյանն էլ անդրադարձավ Աբովյանի կյանքին, ընտանեկան պատումի անհայտ էջերին, կերպարի պատմական ընկալման սկզբունքներին, ապա պատասխանեց աշակերտների հարցերին:
Դպրոցականներն այցի շրջանակներում ծանոթացան նաև ՀՊՄՀ «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի առօրյային և ընթերցասրահին:

Հանդիպումն ամփոփեցին պրոֆեսոր Սուրեն Դանիելյանն ու հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Մերի Խաչատրյանը։ Վերջինս, ի դեպ, Մանկավարժականի շրջանավարտ է։ Նրանք կարևորեցին աշակերտների հետաքրքրվածությունը գրականության մեծերով և հույս հայտնեցին, որ Աբովյանի ստեղծագործությունը կարևորող աշակերտները վաղը կընտրեն բանասերի ու մանկավարժության ճանապարհը: