ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Նախարարության Ոսկե մեդալ՝ ՀՊՄՀ-ի թանգարանի տնօրենին
25.05.2017
Նախարարության Ոսկե մեդալ՝ ՀՊՄՀ-ի թանգարանի տնօրենին

«Ձեր վերաբերմունքը ոգևորող  է. անընդհատ ցանկություն կա նոր գաղափարներով այստեղ գալու և կիսվելու»,- ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով պարգևատրվելիս նշեց Մանկավարժական համալսարանի թանգարանի տնօրեն Ալվարդ Գրիգորյանը։

Թանգարանների միջազգային օրվա շրջանակներում  նախարարի պաշտոնակատար Արմեն Ամիրյանի հրամանով նախարարության Ոսկե մեդալների արժանացան նաև  ոլորտի այլ ներկաայցուցիչներ:

«Նախարարությունից ձեզ հասնող գաղափարներն անպայման քննարկեք. ակտիվ բանավեճի մեջ է ծնվում ճշմարտությունը։ Եթե միասնաբար մտածենք, շատ արագ տեղ կհասնենք՝ ապավինելով նաև նոր տեխնոլոգիաների ընձեռած հնարավորություններին։ Այդկերպ կկարողանանք աշխարհում հռչակել մեր ազգային հարստության նմուշները  ու վաղվա օրվա պատկերացումները»,-նշեց Արմեն Ամիրյանը։

ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրի արժանացավ նաև   Բուդապեշտի Պիտեր Պազմանի անվան կաթոլիկ համալասարանի Հայագիտության ամբիոնի վարիչ Բալինտ Կովաչը:

Հունգարիայում միակ հայգիտական ամբիոնը բացվել է   երկու բուհերի համագործակցության արդյունքում: