ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Նամակ զինվորին»
31.01.2017
«Նամակ զինվորին»

«Իմ ամենօրյա զարթուցիչը սպասումն է, ամենօրյա ընկերը` կարոտը, ամենօրյա պահանջը` աղոթքը»,-սա է հայուհու, ՀՊՄՀ-ի հենակետային վարժարանի 10-րդ դասարանի աշակերտուհի Միլենա Բարսեղյանի այսօրվա կենսակերպը:

Վերջինս մասնակցել է ՀՀ ԿԳՆ-ի և ՀՀ ՊՆ-ի համատեղ՝ բանակի կազմավորման 25-ամյակի առթիվ հայտարարված «Նամակ զինվորին» թեմայով շարադրությունների մրցույթին:

Մրցույթին մասնակցում էին մի շարք դպրոցների տարբեր դասարանների աշակերտներ. արդյունքներն ամփոփված են, հայտնի են նաև հաղթողների անունները:

Հայաստանի տարբեր մարզերից լավագույն 25-ի մեջ է Միլենա Բարսեղյանը, ով նաև այն 5 հաղթողներից մեկն է, որ ելույթ ունեցավ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացած տոնական համերգին:

«Ուրախությունս անասելի է, հուզմունքս չափազանց մեծ: Իմ նամակը հասցեագրված էր մեր սահմաններն այդքան անառիկ պահող ամեն մի զինվորի: Յուրաքանչյուր տող լի է լավատեսությամբ, հավատով, հույսով, այն սպասումով, որ շուտով լսվելու է եղբայր-զինվորի ոտնաձայնը, ով տան շեմքը կարոտով է թողել»,-aspu.am-ի հետ զրույցում նշեց ՀՊՄՀ-ի հենակետային վարժարանի 10-րդ դասարանի աշակերտուհի Միլենա Բարսեղյանը: