ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Լևոն Հենրիկի Նազարյան
16.02.2016

Մանկ. գիտ. թեկ., դոցենտ

nazaryanlevon40@aspu.am

Մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ/Մանկավարժության ամբիոն

Գիտական աստիճան
Մանկավարժական գիտությունների թեկնածու /Ավագ դպրոցի բնագիտամաթեմատիկական հոսքում սովորողների ուսումնահետազոտական կարողությունների ձեվավորման մանկավարժական պայմանները, ԺԳ.00.01 - «Մանկավարժության տեսություն և պատմություն»/

Աշխատանքային փորձ

2018-ից մինչ օրս՝  ՀՊՄՀ Մասնագիտական կրթության և կիրառական մանկավարժության ամբիոնի դոցենտ
2014-2018 թթ.՝ ՀՊՄՀ Մասնագիտական կրթության և կիրառական մանկավարժության ամբիոնի դասախոս
2014-2015թթ. ՀՊՄՀ Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկանի տեղակալ գիտության և հետբուհական կրթության գծով
2013-2014թթ. «Ավագ դպրոցի բնագիտամաթեմատիկական հոսքում սովորողների ուսումնահետազոտական կարողությունների ձեվավորման մանկավարժական պայմանները» խորագրով գիտական թեմայի ղեկաավար
2011-2012թթ. ՀՀ Արարատի մարզի, գյուղ Արգավանդի միջնակարգ դպրոցում՝ որպես ուսուցիչ
2009-2010թթ. «Մակսեդան-օտար լեզուների դպրոց, վարժարան»՝ որպես ուսուցիչ:

Կարդացվող դասընթացներ
Բակալավրիատ՝ Տեսական մանկավարժություն

Մագիստրատուրա՝ Հոգեբանամանկավարժական հետազոտությունների մեթոդաբանություն, Բարձրագույն դպրոցի մանկավարժություն, Ժամանակակից մանկավարժական հիմնախնդիրներ:

Գիտական հետաքրքրությունների շրջանակ
Կրթության փիլիսոփայություն, կրթական բարեփոխումներ, կրթության արդի հիմնախնդիրներ

Վերապատրաստումներ
ԵՄ Թվինինգ ծրագիր

Հրապարակումներ
1. «Ուսուցչի մասնագիտական կայացմանը նպաստող գործոնները մանկավարժական ԲՈՒՀ-ում» Խ. Աբովյանի ծննդյան 200-ամյակին նվիրված 54-րդ գիտաժողովի նյութերի ժողովածու, պրակ 1-ին, Երևան, 2010թ.
2. «Ազգային կրթական համակարգի գործառույթները հայ ժողովրդի ազգային անվտանգության համատեքստում» «Ազգ, պետություն, հայրենիք, պետականության գաղափարը» երիտասարդ գիտնականների միջազգային գիտաժողովի նյութերի ժողովածու, Երևան 2012թ.
3. «Личностно-ориентированный подход в педагогических идеях В. О. Сухумлинского. Збiрник наукових праць за матерiалами Мiжнародного семiнару «Актуальнi проблеми вивчения педагогiчной спадщи-Ни В. О. Сухумлинского», Украина, г. Коломия, 2013г.
4. «Ուսումնահետազոտական կարողությունների ձևավորման արդիականությունը ՀՀ ավագ դպրոցներում» «Մանկավարժական միտք», №3-4, Երևան, 2013թ.
5. «Ավագ դպրոցականների ուսումնահետազոտական կարողությունների ձևավորման առանձնահատկությունները» Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ 90-ամյակին նվիրված գիտաժողովի նյութերի ժողովածու, պրակ 1-ին, Երևան, 2013թ.
6. «Ավագ դպրոցի բնագիտամաթեմատիկական հոսքում ուսումնական առարկաների բովանդակային հնարավորությունները սովորողների ուսումնահետազոտական կարողությունների ձևավորման գործում» «Մանկավարժություն» Երևան, 2013թ.:
7. «Սովորողների աշխարհայացքի ձևավորման առանձնահատկությունները ազգային և համամարդկային արժեքների ղուգորդման պայմաններում» «Մանկավարժության արդի խնդիրները» հանրապետական գիտաժողովի նյութերի ժողովածու, Երևան, 2015թ.:
8. «Բարձրագույն մասնագիտական կրթության վերջնարդյունքային կողմնորոշումը ՀՀ-ում կրթական բարեփոխումների համատեքստում» “THE ISSUES OF EDUCATIONAL QUALITY MEASURABILITY AND ASSESMENT” International Scientific Conference, Yerevan, 2015.
Լեզուներ՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն