ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ներբուհական քննություններ՝ հակահամաճարակային պայմանների խստիվ պահպանմամբ
30.06.2020
Ներբուհական քննություններ՝ հակահամաճարակային պայմանների խստիվ պահպանմամբ

Մանկավարժական համալսարանի դիմորդները մի շարք մասնագիտությունների գծով ընդունելության համար պետք է հանձնեն ներբուհական քննություններ:

Դրանք անցկացվելու են բուհում՝ հուլիսի 1-10-ն ընկած ժամանակահատվածում Մանկավարժական համալսարանի 3-րդ և 5-րդ մասնաշենքերում՝ (հասցե՝ Ալեք Մանուկյան 13՝ Գեղարվեստական կրթության և Կուլտուրայի ֆակուլտետներ):

Հարկ ենք համարում ընդգծել, որ քննությունների կազմակերպման և անցկացման ընթացքում խստորեն կպահպանվեն հակահամաճարակային կանոնները: Արդեն իսկ ախտահանվել են քննությունների անցկացման համար նախատեսված լսարանները, դահլիճները:

Դրանք հագեցվել են անհրաժեշտ ախտահանիչ պարագաներով: Դիմորդները և հանձնաժողովի անդամները քննության մտնելիս պարտադիր կջերմաչափվեն:

Քննությունների անցկացման վայրի, ժամի վերաբերյալ տեղեկատվությունը՝ անցաթուղթը, դիմորդներին ուղարկվել է էլեկտրոնային հասցեների միջոցով: Այն դիմորդները, որոնք դեռ չեն ստացել անցաթղթերը, պետք է կապ հաստատեն Մանկավարժական համալսարանի Ընդունող հանձնաժողովի հետ՝ զանգահարելով 010 59 70 69 հեռախոսահամարով, կամ գրելով dimord2020@aspu.am էլեկտրոնային հասցեին:

Քննությանը դիմորդները պետք է պարտադիր ներկայանան անձը հաստատող փաստաթղթով, էլեկտրոնային հասցեին ուղարկված անցաթղթով և քննության մասնակցության համար կատարված վճարի անդորրագրով: