Նոյեմբերի 25-ին կայացավ Հայաստանում ֆիլատելիայի և դրամագիտական շարժման հիմնադրման 100-ամյակին նվիրված ցուցահանդեսի փակման հանդիսավոր արարողությունը։
Ցուցահանդեսը տևեց նոյեմբերի 14-25-ը, Թամանյանի թանգարան-ինստիտուտում։ Իր անձնական հավաքածուն ներկայացրել էր նաև ՀՊՄՀ պրոֆեսորի պաշտոնակատար Աշոտ Բաբախանյանը։
Ֆակուլտետի ուսանողները ներկա գտնվեցին ցուցահանդեսին, մասնակցեցին փակման արարողությանը։