ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ներկայացվեց բուհերի միջազգայնացման ռազմավարության նախնական տարբերակը
14.06.2018
Ներկայացվեց բուհերի միջազգայնացման ռազմավարության նախնական տարբերակը

Էրազմուս+ «Հայաստանյան համալսարանների միջազգայնացման ռազմավարության և մարկեթինգի խթանում /BOOST/» ծրագրի շրջանակներում կայացավ ազգային կոնֆերանս:

Կոնֆերանսում ներկայացվեց ծրագրի շրջանակներում աշխատանքային խմբի կողմից մշակված միջազգայնացման ազգային ռազմավարության նախնական տարբերակը՝ իր 4 նպատակներով: Քննարկումների, հարցուպատասխանի միջոցով վերհանվեցին ռազմավարության այն հատվածները, որոնք ունեն փոփոխման և վերանայման կարիք:

Կոնֆերանսի ընթացքում ծրագրում ընդգրկված համալսարանները ներկայացրին իրենց բուհերի ինստիտուցիոնալ ռազմավարության հիմնական խնդիրները, նպատակները և զարգացման ուղիները: Անդրադարձ կատարվեց նաև Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովին, ինչպես նաև Լիսաբոնի ճանաչման կոնվենցիային:

Նշենք, որ ծրագրի համակարգողն է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրամիության Էրազմուս+ ծրագրի կողմից:

Կոնֆերանսին մասնակցում էին ծրագրի գործընկեր բուհերի՝ Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի, Հայաստանի Ամերիկյան, Շիրակի պետական, Վանաձորի պետական համալսարանների, Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիայի, ինչպես նաև ՀՀ ԿԳՆ-ի, Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնի ներկայացուցիչները:

Մասնակիցներ էին հրավիրված նաև մարզի բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններից: