ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ներկայացվեց հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական վերականգնման նոր մոտեցումներ
05.10.2018
Ներկայացվեց հաշմանդամություն ունեցող  անձանց սոցիալական վերականգնման նոր մոտեցումներ

Հատուկ կրթության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմն ու ուսանոնղները հյուրընկալել էին «Սպիտակ ձեռնափայտ» ՀԿ-ի նախագահ Օլեգ Կոլպասչիկովին և Նորվեգիայի մտավոր զարգացման խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոցի ուսուցիչ Յոհաննես Շմիդտին:

Օտարազգի հյուրերի հետ հանդիպում-քննարկմանը հյուրերը ներկայացրին իրենց կազմակերպությունը, մասնավորապես նշեցին, որ փնտրում են հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական վերականգնման նոր մոտեցումներ և նպատակ ունեն բարձրացնել նման մարդկանց սոցիալական, աշխատանքային ու սպորտային ակտիվությունը, ստեղծել և ընդլայնել կապեր «առողջ» հասարակության հետ, ձեռք բերել տնտեսական եւ ներքին անկախություն:

Օլեգ Կոլպասչիկովը, որն ի դեպ չտեսնող է, իր խոսքում նշեց. «Այն եզակի սոցիալական փորձառություն է, որի մասնակիցները՝ չտեսնող եւ տեսողության տարբեր աստիճանի խանգարումներ ունեցող մարդիկ, ինչպես նաև այլ տեսակի հաշմանդամություն ունեցողները ձեռք են բերում դրական վերաբերմունքի անփոխարինելի փորձ, կյանքի եւ լիարժեք փոխազդեցություն արտաքին աշխարհի հետ: Իրենք օգնում են միմյանց՝ կյանք գտնել կյանքում, գտնել արժանապատիվ աշխատանք, հայտնաբերելու ունակություններն ու տաղանդները ինչպես նաև օգտակար լինել հասարակության համար»:

Եղան հարցեր, որոնք վերաբերում էին հաշմանդանության սպորտին: Պատասխանների արդյունքում պարզ դարձավ, որ կազմակերպության կարևորագույն սկզբունքներից մեկն էլ ակտիվ համագործակցությունն է «առողջ» մարդկանց աշխարհի հետ բոլոր ոլորտներում, մասնավորապես՝ սպորտում:

Հավելենք նաև, որ արդեն երկրորդ տարին է, ինչ «Սպիտակ ձեռնափայտ» ՀԿ-ի ներկայացուցիչներն իրենց մարզումներն ու հանգիստը անցնկացնում են Սևանի ափին:

Քննարկման ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց հետագա քայլերի մշակման և իրականացման վերաբերյալ, որոնց առաջնահերթությունը ընդգծեցին նաև հյուրերը: