ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Պն-ի հետ համագործակցությունը շարունակվում է
09.09.2022
Պն-ի հետ համագործակցությունը շարունակվում է

Հայկական պետական մանկավարժական համալսարանի և Պաշտպանության նախարարության միջև համագործակցության շրջանակներում բուհում հյուրընկալվել էր ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարական կազմը։

Զինծառայողները  մասնակցեցին «Սերժանտական ինստիտուտի զարգացման հիմնախնդիրը առաջնորդության տեսության համատեքստում» թեմայով սեմինարին:

Մանկավարժության ամբիոնի դոցենտ, ՀՊՄՀ-ի ռեկտորի խորհրդական Հակոբ Թադևոսյանը հանդիպման ընթացքում ներկայացրեց սերժանտների պատրաստման գործընթացում ուսուցման, դաստիարակության արդյունավետության բարձրացման տարաբնույթ հարցեր։

Բանախոսն անդրադարձավ նաև ուսուցման տեխնոլոգիաների, մեթոդների, սկզբունքների կիրառման առանձնահատկություններին՝ ռազմամանկավարժական, մասնավորապես՝ ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների համար սերժանտների՝ ջոկի հրամանատարների պատրաստման գործընթացում։

Բոլոր աստիճանների սպաների հրամանատարական պատրաստության գործընթացում կարևորվեցին առաջնորդության, անձնային աճի ապահովման հիմնահարցերը։

Մանկավարժական գիտությունների թեկնածու Հակոբ Թադևոսյանը սպաներին ներկայացրեց ուղղակի և անմիջական հրամանատարների պրոֆեսիոգրամմայում կարևոր դեր ունեցող կարողությունների ձևավորման տեխնոլոգիաները, մեթոդները:

ՀՊՄՀ ռեկտորի խորհրդականը հրամանատարներին վստահեցրեց՝ բուհի ղեկավարությունը մանկավարժական, բարոյահոգեբանական պատրաստության աշխատանքներում մշտապես պատրաստ է աջակցել զինված ուժերի ստորաբաժանումներին:

Այցի շրջանակներում սպաները եղան նաև ՀՊՄՀ-ի Պատմության թանգարանում, ծանոթացան բուհի պատմությանն ու ժամանակագրությանը, տարբեր ոլորտների ձեռքբերումներին: