Տեխ․գիտ․դոկտոր, պրոֆեսոր
Տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր/Կենսաբանության, քիմիայի և նրանց դասավանդման մեթոդիկայի ամբիոն
Կրթություն
1972թ Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտ` Քիմիկա-տեխնոլոգիական ֆակուլտետ:
Գիտական աստիճան
1979թ - տեխնիկական գիտությունների թեկնածու, «Սիլիկատային և ոչ մետաղական նյութերի տեխնոլոգիա» մասնագիտությամբ՝ (Լենինգրադի տեխնոլոգիական ինստիտուտ, նույն ինստիտուտի դոկտորանտուրա) տեխնիկական գիտությունների դոկտոր, «Անօրգանական նյութերի տեխնոլոգիա մասնագիտությամբ»
Աշխատանքային փորձը
1972-1974 Երևանի կերամիկական իրերի կոմբինատ՝ ինժեներ-տեխնոլոգ, գլխավոր ջերմատեխնիկ:
1974- առ այսօր ՀՀ ԳԱԱ Մ.Գ.Մանվելյանի անվ. Ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտ՝ ավագ ինժեներ, կրտսեր գիտաշխատող, ավագ գիտաշխատող, առաջատար գիտաշխատող, լաբորատորիայի վարիչ, տնօրեն, փոխտնօրեն:
2002-2006 ՀՀ ԿԳՆ Պետական Ճարտարագիտական համալսարան «Անօրգանական սիլիկարային նյութերի և էլեկտրաքիմիական արտադրությունների տեխնոլոգիաների» ամբիոնի վարիչ:
Դասավանդել է «Սիլիկատային նյութերի ֆիզիկական քիմիա», «Սիլիկատային և ոչ մետաղական նյութերի քիմիական տեխնոլոգիա», «Գործարանային սարքավորումներ և նախագծման հիմունքներ», «Բյուրեղագիտություն և հանքաբանություն» առարկաները:
2006 - 2019 ՀՀ ԳԱԱ Մ.Գ. Մանվելյանի անվ. Ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր, լաբորատորիայի վարիչ, գիտական խորհրդի նախագահ:
2019 թ.-ից առ այսօր՝ նույն ինստիտուտի գիտական գծով փոխտնօրեն՝ լաբ.-ի վարիչ
ՀՀ ԳԳԱ Ա.Նալբանդյանի անվ. Քիմիական ֆիզիկայի ինստիտուտ 017 «Ֆիզիկական և անօրգանական քիմիա» մասնագիտական խորհրդի անդամ:
ՀԱՊՀ «Մետալուրգիա եվ նյութագիտություն» 031 մասնագիտական խորհրդի անդամ:
2020 առ այսօր Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի «Կենսաբանության, քիմիայի և նրանց դասավանդման մեթոդիկայի» ամբիոնի պրոֆեսոր:
Կարդացվող դասընթացներ՝ «Անօրգանական քիմիա», «Բյուրեղային և ամորֆ նյութեր, սինթեզի եղանակները», «Շրջակա միջավայրի քիմիա»:
Գիտական հետազոտությունների բնագավառը
Անօրգանական և սիլիկատային նյութերի քիմիա և քիմիական տեխնոլոգիա, քիմիական փոխազդեցությունների բնույթը բազմակոմպոնենտ օքսիդային և օքսիֆտորիդային համակարգերում, երկֆազ ապակիների կառուցվածքային առանձնահատկությունները, ապակեգոյացման և վիճակի դիագրամների փոխկապվածությունը, ապակիների և ապակեբյուրեղային և բյուրեղային նյութերի ստացման տեսական և տեխնոլոգիական հիմունքները, տեխնիկական նշանակության ապակիներ ( օպտիկական, կիսահաղորդչային, էլեկտրատեխնիկական, ապակեկերպ լյումինաֆորներ և այլն ) և ապակեբյուրեղային նյութեր:
Անդամակցություն
2013-2020թթ.՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Բանբեր գիտական հանդեսի «Քիմիական և բնապահպանական տեխնոլոգիաներ» -ի գլխավոր խմբագիր, «Հայկական քիմիական հանդես»ի, «Քիմիական տեխնոլոգիա» ( ՌԴ, Մոսկվա), «Քիմիա և քիմիական տեխնոլոգիա» ( Տաշքենդ) գիտական հանդեսների խմբագրական խորհուրդի անդամ:
Լեզուներ՝ Հայերեն, Ռուսերեն, Ֆրանսերեն