ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Նոնա Պետրոսյան
31.01.2017

Ծրագրին մասնակցությունն ինձ հնարավորություն տվեց հաստատել միջմշակութային կապեր, ձեռք բերել նոր ընկերներ աշխարհի տարբեր երկրներից, բարելավել լեզվի իմացությունը...

Սկզբնական կրթության ֆակուլտետ, մագիստրոս

Ես Նոնա Արծրունի Պետրոսյանն եմ: Սովորում եմ ՀՊՄՀ սկզբնական կրթության ֆակուլտետում մանկավարժական հոգեբանություն մագիստրոսի կրթական ծրագրի 1-ին կուրսում:

2016թ. օգոստոսից մինչ դեկետեմբեր Erasmus + կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում սովորել եմ Ֆինլանդիայի Օուլու համալսարանում: Ծրագրի մասին տեղեկացել եմ ՀՊՄՀ կայքեջից, իսկ մասնակցության համար ներկայացրել եմ մոտիվացիոն նամակ, ինքնակենսագրություն և անձնագրի պատճեն: Այնուհետև մասնակցել ենք Skype հանդիպման՝ Ֆինլանդիայի համալսարանի կողմից կոորդինատորի և միջազգային բաժնի աշխատակիցների հետ: Մասնակցությունից հետո կատարվել է ընտրություն, որից հետո մեկնել եմ Ֆինլանդիա:

Ծրագրին մասնակցությունը ինձ հնարավորություն տվեց հաստատել միջմշակութային կապեր, ձեռք բերել նոր ընկերներ աշխարհի տարբեր երկրներից, բարելավել լեզվի իմացությունը, ծանոթանալ երկրի կրթական համակարգին, սովորել Ֆինլանդիայի լավագույն հմալսարաններից մեկում, որտեղ ձեռք բերված նոր գիտելիքները կկիրառեմ հետագա ուսումնական և աշխատանքային գործունեության ընթացքում: Չմոռանամ նշել նաև, որ բացի ուսումնական գործունեությունը հնարավորություն եմ ունեցել ճանապարհորդել մի քանի եվրոպական երկրներում: