ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Նոր ձեռքբերում ՀՊՄՀ թանգարանում
30.05.2019
Նոր ձեռքբերում ՀՊՄՀ թանգարանում

ՀՊՄՀ-ի թանգարանը կրկին համալրվեց նոր նմուշով, որը այսուհետ տեղ կգտնի թանգարանի մշտական ցուցադրության մեջ:

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի դասախոս, քաղսովետի պատգամավոր, Բնագիտական թանգարանի հիմնադիր Անտոն Անտոնյանի (1884-1938) կողմից 1933-1935թթ. ձեռագիր տետրը վերաբերվում է բնագիտական թանգարանի գործունեության նկարագրությանը:

Այս նմուշը հրաշալի հնարավորություն է համալսարանի թանգարանագետ և պատմաբան ուսնողների համար, ովքեր առնչվում են այս հարցերին այն վերծանելու, ուսումնասիրելու և հանրությանը բացահայտելու համար: