ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Նոր գիտելիքներ ու հմտություններ՝ միջազգային «Ամառային դպրոց»-ում
20.08.2018
Նոր գիտելիքներ ու հմտություններ՝ միջազգային «Ամառային դպրոց»-ում

Դասախոսություններ, քննարկումներ, նոր փորձ ու գիտելիքներ հաղորդող դասընթացներ․ «Ամառային դպրոց» միջազգային ծրագրում կարևորվում է նաև մասնակիցներին նոր կարողություններով ու հմտություններով զինելը։

Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի ուսանողուհի Աննա Ռուդենկոն ծրագրի ընթացքում նոր ծանոթությունների կողքին կարևորում է նաև ճկուն մտածողության ձևավորումն ու ժամանակի մարտահրավերներին համապատասխան մտածելակերպ ձևավորելը։ «Բոլոր դասախոսություններն ու գործնական պարապմունքներն էլ հետաքրքիր են, սակայն Օտար լեզուների ֆակուլտետի դեկան Տիգրան Միքայելյանն առանձնանում է․ նրա մեթոդների ու հարցերի շնորհիվ կարողանում ենք միևնույն թեման դիտարկել տարբեր տեսանկյուններից»,-անկեղծանում է ռուս ուսանողուհին։

«Ամառային դպրոց 2018» միջազգային ծրագրի ընթացքում կազմակերպված դասընթացներից յուրաքանչյուրը մասնակիցներին տվեց նոր փորձ, գիտելիք և ընկերներ, սակայն ուսանողներից շատերին հիմնականում հետաքրքրել էին մասնագիտական մոտիվացիայի և ստեղծարար մտածողության դասընթացները:

ՀՊՄՀ-ի ուսանողուհի Վիկա Սարջանյանն էլ գործնական պարպամունքներում առանձնացնում է այնպիսի «կղզի ստեղծելու» խաղը, որի ժամանակ բոլորը կցանկանան ապրել այնտեղ․ «Խմբում աշխատում էի երկու ռուս ուսանողների հետ․ նրանք հետաքրքիր և ուսուցողական համեմատություններ էին կատարում»։
Հունգարիայի Պիտեր Պազմանի համալսարանի ուսանող Կատալին Կակունցն էլ ուրախությամբ է հավելում՝ հաջողվել է վերականգնել մոտիվացիան։

Նշենք, որ արդեն 6-րդ տարին անցկացվող միջազգային «Ամառային դպրոց»-ին այս տարի ևս մասնակցում են շուրջ 80 ուսանողներ Լիտվայից, Ֆինլանդիայից, Հունգարիայից, Բելառուսից, Ռուսաստանից, Չինաստանից և Արցախից։