ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Պրոֆեսոր Սահակյանը՝ Վարմիայի և Մազուրի պետական համալսարանում
12.04.2018
Պրոֆեսոր Սահակյանը՝ Վարմիայի և Մազուրի պետական համալսարանում

Սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արմեն Սահակյանն օրեր առաջ եղել է Լեհաստանի Օլշտին քաղաքի Վարմիայի և Մազուրի պետական համալսարանում:

Լեհ գործընկերները ծանոթացրին բուհին, կառուցվածքին, պրոֆեսորադասախոսական կազմին, ինչպես նաև մասնավորապես ՝ Սոցիոլոգիայի ֆակուլտետը, որն ունի 20 տարվա պատմություն:

Պրոֆեսոր Սահակյանը ևս ներկայացրեց Մանկավարժական համալսարանը, հատկապես միջազգային կապերն այլ հաստատությունների հետ և ընդգծեց դրա կարևորությունը:

aspu.am-ի հետ զրույցում պրոֆեսոր Սահակյանը վստահեցրեց, որ լեհական կողմը հետաքրքված է ՀՊՄՀ-ով. «Ցանկություն կա համագործացելու.նրանք հանդես են եկել հստակ առաջարկներով, ինչն արդեն իսկ քննարկման փուլում է: Ստեղծվում են գործնական հարաբերություններ, որը հեռանկարային է և´ ուսանողների, և´ համալսարանի համար»,-նշեց Արմեն Սահակյանն ու հավելեց, որ նոր համագործակցությունը կնպաստի Մանկավարժականում սոցիոլոգիայի գիտական դպրոցի զարգացմանը:

Նշենք, որ է Լեհաստանի Վարմիայի և Մազուրի պետական համալսարանը հիմնադրվել է 15-րդ դարում, որի հիմքը եղել է հոգևորական ուսումնական հաստատությունը: