ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Նշեցին սլավոնական այբուբենի ստեղծման օրը
24.05.2017
Նշեցին սլավոնական այբուբենի ստեղծման օրը

Մայիսի 24-ին Ռուսաստանում նշվում է սլավոնական այբուբենի ստեղծման օրը, որն այս տարի 1150 տարեկան է: Այս տարի օրվա միջոցառումներին միացավ նաև ՀՊՄՀ-ի Ռուսաց լեզվի ամբիոնը՝ կազմակերպելով մի շարք ձեռարկներ:

Այդ շրջանակներում անցկացվեցին հատուկ դասախոսություններ, հին սլավոներենով տեքստերի ընթերցումներ, կլոր սեղաններ, որոնց ընթացքում զեկույցներով հանդես եկան ամբիոնի դասախոսներն ու ուսանողները:

Ելույթներ և զեկույցներ ունեցան նաև համալասարանի այլ ֆակուլտետների ուսանողներ, կազմակերպվեցին ճանաչողական քննարկումներ, ցուցադրվեցին թեմատիկ տեսանյութեր: