ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Նշվեց Լեզուների եվրոպական օրը
27.09.2019
Նշվեց Լեզուների եվրոպական օրը

Մանկավարժական համալսարանի Օտար լեզուների ֆակուլտետում նշեցին Լեզուների եվրոպական օրը: Տոնը, որ հռչակել է Եվրոպայի խորհուրդը 2001 թվականի դեկտեմբերի 6-ին, նպատակ ունի խրախուսել տարբեր լեզուների ուսումնասիրությունն ու յուրացումը ոչ միայն դպրոցներում, այլև մարդկային կյանքի ողջ ընթացքում:

Ուսանողները, օտար լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչի պաշտոնակատար, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մելանյա Աստվածատրյանի աջակցությամբ, հետաքրքիր միջոցառում էին կազմակերպել՝ օրվա խորհրդին համահունչ: Նրանք տարբեր լեզուներով շնորհավորական մաղթանքներ հղեցին ներկաներին, ապա երաժշտական գեղեցիկ կատարումներով օրը դարձրին առանձնահատուկ:
Ուսանողները վստահ են՝ օտար լեզուների իմացությունն անչափ կարևոր է: Այն դեպի աշխարհ բաց պատուհան է: Եվ նման միջոցառումները առավել մեծացնում են յուրաքանչյուրի՝ լեզուների հանդեպ հետաքրքրվածությունն ու աշխարհընկալումը: