ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Նվեր թանգարանին՝ եզակի սարքավորումներ և գրականություն
25.12.2018
Նվեր թանգարանին՝ եզակի սարքավորումներ և գրականություն

Մանկավարժական համալսարանի թանգարանը մշտապես համագործակցում է բուհի թանգարանագիտության բաժնի շրջանավարտների հետ, ովքեր աշխատում են երկրի տարբեր թանգարաններում: 

Կուլտուրայի ֆակուլտետի թանգարանագիտության բաժնի շրջանավարտ, պատմական գիտությունների թեկնածու Խաչատուր Կոբելյանը վերջերս բուհի թանգարանին նվիրեց ճապոնական թանգարաններում կիրառվող եզակի սարքավորումներ և մեծ քանակությամբ թանգարանագիտական գրականություն:

Այսուհետ դրանք կկիրառվեն թանգարանային ֆոնդերում և հնարավորություն կընձեռնեն ուսանողներին օգտագործել իրենց աշխատանքների կազմակերպման համար: