ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Նվերներ և հավաստագրեր՝ օլիմպիադայի հաղթողներին
01.11.2017
Նվերներ և հավաստագրեր՝ օլիմպիադայի հաղթողներին

Պատմության և իրավագիտության ֆակուլտետի դեկանի՝ գիտության և հետբուհական կրթության գծով տեղակալ Սամվել Պողոսյանն այսօր նվերներ և հավաստագրեր հանձնեց «Հայոց պատմություն» առարկայի օլիմպիադայի հաղթողներին:

Նա ֆակուլտետի դեկանի և պրոֆեսորադասախոսական կազմի անունից շնորհավորեց հաղթողներին և ևս մեկ անգամ վստահեցրեց, որ «Հայոց պատմություն» առարկայի իմացությունը կծառայի սեփական երկրի շահերը պաշտպանելու, ինչպես նաև հարևան պետությունների քաղաքականության մեջ ճիշտ կողմնորոշվելու համար:

11-րդ և 12-րդ դասարանների աշակերտներից առավելագույն միավորներ հավաքած և 1-3-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցներին Սամվել Պողոսյանը հանձնեց նվերներ և հավաստագրեր: Նվերներ և հավաստագրեր հանձվեցին նաև բարձր միավորներ հավաքած լավագույն տասնյակում ընդգրկված աշակերտներին:

Ի դեպ, հավատագրեր ստացած աշակերտները Պատմության և իրավագիտության ֆակուլտետում ուսանելու դեպքում կստանան ուսման վարձի 10-50 % չափով զեղչի իրավունք: