ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Նվիրատվություն՝ ՀՊՄՀ-ի ուսանողներին
11.02.2020
Նվիրատվություն՝ ՀՊՄՀ-ի ուսանողներին

Այսօր կայացած ռեկտորատի նիստում Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը բուհի 3 ուսանողներին հանձնեց սփյուռքահայ Հակոբ և Շամիր Ավագյանների նվիրատվությունը:

Վերջիններս՝ ի հիշատակ սփյուռքի նշանավոր ազգային և հասարակական գործիչ Նազարեթ Սրմաքեշի, դրամական նվիրատվություն են հատկացրել Մանկավարժական համալսարանի ուսանողներին՝ ուսման վարձը վճարելու նպատակով:

1000 ԱՄՆ դոլարը տրամադրվել է ՀՊՄՀ-ի Օտար լեզուների ֆակուլտետի «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության բակալավրիատի 4-րդ կուրսի ուսանողուհի Մարիամ Թադևոսյանին (400 դոլար), Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի «Ֆիզիկա» մասնագիտության բակալավրիատի 3-րդ կուրսի ուսանող Աղասի Մազմանյանին (300 դոլար) և Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի «Կենսաբանություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանող Գրիգոր Վարդանյանին (300 դոլար):

Նվիրատվության արժանացած ուսանողները ողջ ուսումնառության ընթացքում ցուցաբերել են բարձր առաջադիմություն:

Ուսանողները շնորհակալություն հայտնեցին նվիրատվության համար և նշեցին, որ դրամական պարգևը զգալի օգնություն է վճարովի համակարգում սովորելու պարագայում: Նրանք հավելեցին նաև, որ նման աջակցությունները ոչ միայն պարտավորեցնող են, այլև արժևորում ու խրախուսում են լավ սովորելը: