ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՈԱ գործընթացների փորձի փոխանակում Մաչերատա համալսարանում
16.05.2017
ՈԱ գործընթացների փորձի փոխանակում Մաչերատա համալսարանում

Եվրոպական Միության ՏԵՄՊՈՒՍ-ի ESPAQ /Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողների մասնակցության բարձրացումը Որակի ապահովման (ՈԱ) գործընթացներում/ ծրագրի շրջանակներում ուսումնաճանաչողական այցով Իտալիայի Մաչերատա համալսարանում էին ՀՊՄՀ-ի կրթության բարեփոխումների և որակի վարչության ավագ մասնագետ Աննա Հախումյանը և Սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի ամբիոնի դասախոս Քրիտինե Տանաջյանը:

Այցի նպատակն էր մասնակից երկրների համալսարանների ՈԱ համակարգի գործընթացների լավագույն փորձի կիրառումն ու տարածումը, ինչպես նաև գործընթացների կազմակերպման ուժեղ, թույլ կողմերի, հնարավորությունների և վտանգների բացահայտումը՝ առանցքում ունենալով համալսարանի որակի ապահովման գործընթացի ինստիտուցիոնալ մակարդակում ուսանողի ներառվածության ապահովումը և խթանումը:

Հանդիպումների ընթացքում հայաստանյան բուհերի ներկայացուցիչները ծանոթացան նաև Մաչերատա համալսարանի ՈԱ համակարգի կառուցվածքին, հետադարձ կապի ապահովման մեխանիզմներին, ուսանող-փորձագետների ներգրավման մոտեցումներին և նրանց մասնակցության բնույթին: Քննարկումների ժամանակ ՀՊՄՀ-ի աշխատակիցները ներկայացրին որակի ապահովման գործընթացներում ուսանողների ներգրաման սեփական փորձը և բուհի որակի ապահովման համակարգը:

Այցի ավարտին հայաստանյան պատվիրակությունը միջազգային համագործակցության շաբաթվա շրջանակում մասնակցեց տարբեր երկրների հեղինակավոր համալսարանների մասնակցությամբ Մաչերատայի համալասարանում կազմակերպված համաժողովի, որի ընթացքում Աննա Հախումյանը ներկայացրեց ՀՊՄՀ-ի կառուցվածքը, մասնագիտությունները և միջազգային գործունեությունը: