ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Օգնություն դիմորդին
10.06.2020
Օգնություն դիմորդին

Սիրելի դիմորդ, մինչև հունիսի 15-ը դու դեռ ժամանակ ունես ընտրել մասնագիտություն և լրացնել դիմում-հայտ։

Եւս մեկ անգամ հիշեցնենք, որ դիմում-հայտը լրացնելու եք օնլայն՝ www.dimord.am կայքում․ նախապես դիտիր այդ կայքում տեղադրված տեսանյութը,հետևիր քայլերին, ապա լրացրու հայտը։

Ո՞ր բուհում որքա՞ն տեղ է սահմանված և որքա՞ն դիմորդ կա, կարող ես հետևել նաև դու, այն քեզ կօգնի ճիշտ կողմնորոշվել բուհի և մասնագիտության ընտրության հարցում՝ նախապատվությունը տալով հենց Մանկավարժական համալսարանին։ Ընտրիր 41 մասնագիտություններից որևէ մեկը և համալրիր բուհի հազարավոր շրջանավարտների շարքերը։

www.dimord.am կայքի Դիմորդ 2020 մենյուի Դիմում-հայտերի շարժ ենթաբաժնում ընտրիր բուհը և ստուգիր, թե քո ընտրած մասնագիտությամբ որքան անվճար և վճարովի տեղ է սահմանված ու թե քանի դիմորդ է դիմել առաջին հայտով։ Սա իսկապես հետաքրքրում է դիմորդներին, ինչի մասին վկայում են ՀՊՄՀ-ի հարյուրավոր դիմորդների հարցումները՝ նամակների, զանգերի ձևով։

Մանկավարժական համալսարանի կայքում ևս ամեն օր տեղադրվում է բուհի դիմորդների դիմում-հայտերի շարժը՝ Դիմորդ բաժնի Դիմումների շարժ (Բակալավրիատ առկա) ենթաբաժնում։ 

Ի դեպ, սիրելի դիմորդ, եթե դիմում-հայտերի շարժին ծանոթանալով՝ ցանկություն կունենաս փոխել մասնագիտությունը կամ որևէ այլ փոփոխություն կատարել քո դիմում- հայտում, ապա դրա հնարավորությունը ևս ունես՝ մինչև հունիսի 15-ը։  Բարի երթ և հաջողություններ, սիրելի դիմորդներ։