ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Քաջիկ Մարտիրոսի Օհանյան
17.02.2016

Փիլ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

oganyankadzik25@aspu.am

Փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր/Փիլիսոփայության և տրամաբանության ամբիոն

Սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի ամբիոն

Կրթություն
1989-1991 թթ.՝ ԽՄԿԿ Կենտկոմին կից Հասարակական գիտությունների ակադեմիա, փիլիսոփայական գիտությունների դոկտոր (1991), պրոֆեսոր (1992),
1981-1983 թթ.՝ Ա.Ա. Ժդանովի անվան Լենինգրադի պետական համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի ասպիրանտ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու (1983),
1981-1982 թթ.՝ Ա.Ա. Ժդանովի անվան Լենինգրադի պետական համալսարանի հոգեբանության ֆակուլտետ, «Ինժեներական հոգեբանություն» մասնագիտությամբ,
1972-1976 թթ.՝ Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտ, ֆիզիկայի ֆակուլտետ, «Ֆիզիկա» մասնագիտությամբ, գերազանցության դիպլոմ,
1968-1972 թթ.՝ Գորիսի մանկավարժական ուսումնարան:

Գիտական աստիճան
Փիլիսոփայական գիտությունների դոկտոր (1991) (դոկտորական ատենախոսության թեմա՝ «Գիտական գիտելիքի տեսակները և դրանց փոխկապակցվածությունը», մասնագիտությունը՝ 09.00.08 «Բնագիտության և տեխնիկայի փիլիսոփայական հարցեր»):
Փիլիսոփայական գիտությունների թեկնածու (1983) (թեկնածուական ատենախոսության թեմա՝ «Տեսական գիտելիքի տեսակները և դրանց փոխհարաբերությունը», մասնագիտությունը՝ 09.00.08 «Բնագիտության փիլիսոփայական հարցեր»):

Աշխատանքային փորձ
2015 թ.-ից մինչ օրս` Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի փիլիսոփայության և տրամաբանության ամբիոն, պրոֆեսոր:
2014 թ.-ից մինչ օրս` Սանկտ Պետերբուրգի պետական տնտեսագիտական համալսարանի սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի ամբոինի պրոֆեսոր:
2002-2014 թթ.՝ Սանկտ Պետերբուրգի պետական ինժեներական-տնտեսագիտական համալսարանի սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ, հումանիտար ֆակուլտետի դեկան (2002-2004), Պաշտպանական խորհրդի նախագահ (2005-2012):
1992-2002 թթ.՝ Սանկտ Պետերբուրգի սերվիսի և տնտեսագիտության պետական համալսարան, փիլիսոփայության և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի հիմնադիր-վարիչ, պրոֆեսոր, Սանկտ Պետերբուրգում սոցիալական տեխնոլոգիաների առաջին ֆակուլտետի դեկան, որը ստեղծվել էր սոցիալական բնագավառի մասնագետներ պատրաստելու համար, գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր (1997-2001), որտեղ ձևավորվել է իմ գիտական դպրոցը «Սոցիալական տեխնոլոգիաները և ժամանակակից հասարակությունը», Պաշտպանական խորհրդի նախագահ (1996-2000):
1992 թ.՝ պրոֆեսորի գիտական կոչում (սոցիալական տեխնոլոգիայի և փիլիսոփայության ամբիոն):
1989 թ.՝ դոցենտի գիտական կոչում (փիլիսոփայության ամբիոն):
1987-1991 թթ.՝ Լենինգրադի բարձրագույն կուսակցական դպրոց, դոցենտ:
1985-1987 թթ.՝ Լենինգրադի մետաղական գործարանին կից ՎՏՈՒԶ-գործարան, ավագ դասախոս, դոցենտ:
1981-1985 թթ.՝ Լենինգրադի պետական համալսարան, ասպիրանտ (1981-1983), ավագ դասախոս:
1978-1980 թթ.՝ Կ.Մարքսի անվան Երևանի պետական մանակավարժական ինստիտուտ, ասիստենտ, դասախոս:
1976 - 1980 թթ.՝ Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտ, ավագ լաբորանտ (1976-1978):

Կարդացվող դասընթացներ
Բակալավրիատ. Մարդու փիլիսոփայություն, Սոցիալական փիլիսոփայություն, Էթնոքաղաքականություն և պետական-դավանանքային հարաբերություններ, Սոցիալական տեխնոլոգիաներ, Սոցիալական մարդաբանություն:
Մագիստրատուրա. Ժամանակակաից փիլիսոփայություն և գիտության մեթոդաբանություն, Գիտական հետազոտությունների մեթոդաբանություն, Գիտական գիտելիքի մեթոդաբանություն, Բարձրագույն դպրոցի մանկավարժություն և հոգեբանություն, Սոցիալական աշխատանքի պրակտիկայի ինովացիոն մեթոդներ, Սոցիալական ծառայությունների մարդկային ռեսուրսների զարգացում, Սոցիալական աշխատանքում կառավարման տեսություն և պրակտիկա, Գիտահետազոտական սեմինար, Բնակչության զբաղվածությունը և դրա կանոնակարգումը տեղեկատվական տնտեսությունում:
Ասպիրանտուրա. Սոցիոլոգիայի տեսություն և մեթոդաբանություն, Գիտության պատմություն և փիլիսոփայություն, Գիտական սեմինար, Գիտական հետազոտությունների մեթոդաբանություն:

Գիտական հետաքրքրությունների շրջանակը
Սոցիալական աշխատանքում սոցիալական տեխնոլոգիայի տեսության և պրակտիկայի մշակման խնդիրներ (տարատեսակ սոցիալական համակարգերի արդյունավետ գործառնության խթանում՝ դրա կազմակերպման մոդելի կատարելագործման հիման վար), գիտական հետազոտությունների, սոցիալական տեխնոլոգիաների, սոցիալական մենեջմենթի, կիրառական և արդյունաբերական սոցիոլոգիայի մեթոդոլոգիաներ:

Հրապարակումներ
390-ից ավել հրապարակումներ, այդ թվում 15 մենագրություն, 25 դասագիրք և ուսումնական ձեռնարկ, 200-ից ավել գիտական հոդված:

Լեզուներ
հայերեն, ռուսերեն, գերմաներեն

Ավելի մանրամասն տե՛ս ռուսերեն տարբերակը: