ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Օլիմպիադա՝ «Հայոց լեզու և գրականություն» առարկաներից
23.11.2018
Օլիմպիադա՝ «Հայոց լեզու և գրականություն» առարկաներից

Այսօր Բանասիրական ֆակուլտետում անցկացվեց դպրոցական օլիմպիադա «Հայոց լեզու և գրականություն» առարկաներից, որին մասնակցում են  հանրակրթական դպրոցի 11-րդ և 12-րդ դասարանի 96 աշակերտներ ՀՀ 6 մարզերից։ 

Թեստերը կազմվել են ավարտական միասնական քննությունների համար նախատեսված  շտեմարանների նյութերի հիման վրա։ 

Օլիմպիադայի արդյունքները կհրապարակվեն բուհի պաշտոնական կայքում, իսկ մրցանակային տեղեր զբաղեցրած աշակերտները կխրախուսվեն: Բանասիրական ֆակուլտետի դեկան Աշոտ Գալստյանի կարծիքով՝ օլիմպիադան կդառնա յուրօրինակ աջակցություն ավագ դպրոցի աշակերտներին՝ նախապատրաստվելու պետական ավարտական քննություններին։