ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Օլիմպիադա՝ «Հայոց պատմություն» առարկայից
13.09.2017

Մանկավարժական համալսարանի Պատմության և իրավագիտության ֆակուլտետը կազմակերպում է ՀՀ ավագ և միջնակարգ դպրոցների 11-12-րդ դասարանների աշակերտների օլիմպիադա` «Հայոց պատմություն» առարկայից: Յուրաքանչյուր դպրոցից կարող է մասնակցել 5-ական աշակերտ 11-րդ և 12-րդ դասարաններից: Հաղթողները կստանան հավաստագրեր, մրցանակներ և մինչև 50% վարձի զեղչ՝ ՀՊՄՀ Պատմության և իրավագիտության ֆակուլտետում սովորելու դեպքում:

Օլիմպիադան անցկացվելու է ՀՊՄՀ Պատմության և իրավագիտության ֆակուլտետում:  Օլիմպիադային մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև հոկտեմբերի 6-ը լրացնել մասնակցության հայտը և այն ուղարկել history_olimpiada@yahoo.com էլեկտրոնային հասցեով:

Օլիմպիադայի հետ կապված մանրամասներ և լրացուցիչ տեղեկություններ կտեղադրվեն www.aspu.am կայքում: Լրացուցիչ հարցերի դեպքում դիմել Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Պատմության և իրավագիտության ֆակուլտետ, հեռ. 010 59-70-91, 077-88-37-94, էլ.փոստ. history_olimpiada@yahoo.com:

Օլիմպիադայի անցկացման պայմաններ

Մասնակցության հայտաձև

 

Նորություններ