ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Օլիմպիադա՝ «Հայոց պատմություն» առարկայից
17.11.2016
Օլիմպիադա՝ «Հայոց պատմություն» առարկայից

Պատմության և իրավագիտության ֆակուլտետն արդեն 2-րդ տարին կազմակերպում է «Հայոց պատմություն» առարկայի օլիմպիադա, որին մասնակցում են Երևանի, այս տարվանից նաև հանրապետության մարզերի ավագ դպրոցների 11-12-րդ դասարանների աշակերտները:

Այս տարի օլիմպիադային մասնակցելու հայտ է ներկայացրել 176 աշակերտ:

Առարկայի վերաբերյալ թեստերը կազմվել են ընդունելության քննությունների օրինակով՝ նպատակ ունենալավ ապագա դիմորդներին նախապատրաստել ընդոդւնելության քննությունների անցկացման ձևաչափին և այդ գործում ձեռք բերել կարևոր փորձառություն:

Տարիքային երկու՝ 11-րդ և 12-րդ դասարանների խմբերից 3 հաղթողներն ու 10 լավագույնները հաջորդ ուսումնական տարիներին ՀՊՄՀ-ի Պատմության և իրավագիտության ֆակուլտետ ընդունվելիս կօգտվեն 1 տարվա ուսման վարձի 10-50% չափով զեղչից, ինչպես նաև կստանան նվերներ ու մրցանակներ:

aspu.am-ի հետ զրույցում ֆակուլտետի դեկան Էդգար Հովհաննիսյանը հավաստիացրեց, որ նախորդ տարվա համեմատ` օլիպիադայի մասնակիցների թիվը նկատելիորեն աճել է՝ անգամ եռապատկվել, ինչը վկայում է՝ մասնագիտությունն ու բուհը հետաքրքրում են ապագա դիմորդներին:

Դեկանը, մինչ օլիմպիադայի մեկնարկը, մասնակիցներին ներկայացրեց համալսարանում ներդրված ուսուցման նորագույն մեթոդներին, միջազգայնացման գործընթացներն ու ուսանողների համար կազմակերպվող տարաբնույթ միջոցառումները:

Դպրոցականները եղան նաև համալսարանի թանգարանում, գրադարանում և դիտեցին բուհի մասին պատմող ֆիլմ:

Օլիմպիադայի արդյունքները կհրապարակվեն նոյեմբերի 23-ին և կտեղադրվեն համալսարանի կայքում:

Ի դեպ, նախորդ տարվա օլիմպիադայի հաղթողներից 4-ն արդեն ֆակուլտետի 1-ին կուրսերի ուսանողներ են: