ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Օլիմպիադա՝ Հայոց պատմություն առարկայից
23.09.2019

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Պատմության և իրավագիտության ֆակուլտետը 2019 թվականին կազմակերպում է Հայաստանի Հանրապետության ավագ և միջնակարգ դպրոցների 11-12-րդ դասարանների աշակերտների օլիմպիադա` Հայոց պատմություն առարկայից: Յուրաքանչյուր դպրոցից կարող է մասնակցել 5-ական աշակերտ 11-րդ և 12-րդ դասարաններից: Հաղթողները կստանան հավաստագրեր, մրցանակներ և մինչև 50% վարձի զեղչ ՀՊՄՀ Պատմության և իրավագիտության ֆակուլտետում սովորելու դեպքում:

Օլիմպիադան անցկացվելու է ՀՊՄՀ Պատմության և իրավագիտության ֆակուլտետում:

Օլիմպիադային մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս.թ. հոկտեմբերի 21-ը լրացնել մասնակցության հայտը և այն ուղարկել history_olimpiada@yahoo.com  էլեկտրոնային հասցեով:

Օլիմպիադայի հետ կապված մանրամասներ և լրացուցիչ տեղեկություններ կտեղադրվեն www.aspu.am կայքում:

Սույն հայտարարությանը կցվում են օլիմպիադայի անցկացման պայմանները և  մասնակցության հայտաձևը:

Հավելյալ  հարցերով կարելի է դիմել Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Պատմության և իրավագիտության ֆակուլտետ.

հեռ. 010 59-70-91, 077-77-47-53
Էլ.փոստ՝ history_olimpiada@yahoo.com  
Կայքէջ. www.aspu.am                  

 

Նորություններ