ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Օլիմպիադա՝ մաթեմատիկա և ֆիզիկա առարկաներից
12.01.2018

ՀՊՄՀ-ի Մաթեմատիկայի, ֆիզիկայի եւ ինֆորմատիկայի ֆակուլտետը 2018 թվականի հունվար-փետրվար ամիսներին կազմակերպում է Հայաստանի Հանրապետության ավագ եւ միջնակարգ դպրոցների 11-12-րդ դասարանների աշակերտների օլիմպիադա` մաթեմատիկա եւ ֆիզիկա առարկաներից:

  • Օլիմպիադայի առաջին փուլը կանցկացվի համապատասխան դպրոցներում, որի արդյունքներով կընտրվեն երկրորդ փուլի մասնակիցները (յուրաքանչյուր դպրոցից առավելագույնը 10 աշակերտ)
  • Օլիմպիադայի երկրորդ փուլը կանցկացվի ՀՊՄՀ Մաթեմատիկայի, ֆիզիկայի եւ ինֆորմատիկայի ֆակուլտետում
  • Երկրորդ փուլի մասնակից աշակերտները կստանան հավաստագրեր, իսկ համապատասխան դպրոցների ուսուցիչները կպարգեւատրվեն արժեքավոր գրքերով
  • ՀՊՄՀ Մաթեմատիկայի, ֆիզիկայի եւ ինֆորմատիկայի ֆակուլտետ մաթեմատիկա, ֆիզիկա, բնագիտություն, ինֆորմատիկա, տեխնոլոգիա եւ ձեռնակչություն մասնագիտություններով ընդունվելու դեպքում 1-10 տեղերը զբաղեցրած մասնակիցների առաջին տարվա ուսման վարձըկզեղչվի. առաջին մրցանակային տեղ՝ 50%, երկրորդ 40%, երրորդ՝ 30%, 4-10-րդ տեղերը զբաղեցնողները` 10%: Գերազանց առաջադիմության դեպքում առաջին տարվա զեղչերը կկիրառվեն նաեւ ուսումնառության հաջորդ տարիներին

Օլիմպիադային մասնակցելու համար անհրաժեշտ է մինչեւ 2018 թվականի հունվարի 20-ը դիմել ՀՊՄՀ-ի Մաթեմատիկայի, ֆիզիկայի եւ ինֆորմատիկայի ֆակուլտետ. հեռ. 59-70-38, 59-70-20, 59-70-54, email: physmath.olymp18@gmail.com:
Օլիմպիադան անցկացվելու է ՀՊՄՀ Մաթեմատիկայի, ֆիզիկայի եւ ինֆորմատիկայի ֆակուլտետում: Օլիմպիադայի անցկացման կարգին կարող եք ծանոթանալ ստորև:


Նորություններ