ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Օլիմպիադա՝ մաթեմատիկա, ֆիզիկա և ինֆորմատիկա առարկաներից
16.11.2018
Օլիմպիադա՝ մաթեմատիկա, ֆիզիկա և ինֆորմատիկա առարկաներից

ՀՊՄՀ-ի Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի նախաձեռնությամբ կազմակերպվել է օլիմպիադա՝ մաթեմատիկա, ֆիզիկա և ինֆորմատիկա առարկաներից:

Երկրորդ փուլը, որին մասնակցում էին իրենց դպրոցներում 1-ին փուլը հաղթահարած ավագ և միջնակարգ դպրոցների 11-12-րդ դասարանների շուրջ 123 աշակերտներ, անցակցվեց Մանկավարժական համալսարանում:

Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի դեկան Գագիկ Դեմիրխանյանը վստահեցրեց, որ 2-րդ փուլի հարցաշարերը կազմել են ֆակուլտետի համապատասխան ամբիոնների՝ օլիմպիադաների անցկացման փորձ ունեցող դասախոսներ: Նա ուրախությամբ նկատեց՝ տարեցտարի ավելանում է մանսակիցների թիվը:

 

aspu.am-ի հետ զրույցում ֆակուլտետի դեկանը տեղեկացրեց, որ օլիմպիադայի արդյունքներն առաջիկայում կտեղադրվեն բուհի պաշտոնական կայքում, իսկ մրցանակաբաշխությունը նախատեսված է նոյեմբերի 22-ին. 1-10-րդ տեղերը զբաղեցրածները Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի բաժիններում սովորելու դեպքում կստանան ուսման վարձի զեղչ՝ 10-50 %-ի չափով: