ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Օնլայն գիտաժողով
15.03.2018
Օնլայն գիտաժողով

Օրերս ՀՊՄՀ-ի «Ա.Ս. Պուշկինի անվան ռուսերենի ուսուցման և թեստավորման կենտրոնում» բուհն ու Ազգերի բարեկամության ռուսաստանյան համալսարանը համատեղ կազմակերպվել էին միջազգային օնլայն գիտաժողով:

«Երկրագիտություն. հայրենիքը ուսանողների աչքերով» խորագրով գիտաժողովին մասնակցում էին ուսանողներ աշխարհի 7 երկրներից՝ Հայաստանից, Ռուսաստանից, Կոտդիվուարից, Բանգլադեշից, Վիետնամից, Անտիգուա Բարբուդայից և Աֆղանստանից:

Զեկույցներում ներկայացվեցին հետաքրքիր տեղեկություններ վերոնշյալ երկրների, տեղի մշակույթի, սովորույթների մասին: Մասնակիցները ծանոթացան տարբեր երկրների ճարտարապետական և մշակութային ժառանգությանը, միմյանց ուղղեցին հարցեր:

Կազմակերպիչները բարձր գնահատեցին ելույթներն ու զեկույցները, իսկ մասնակիցները վստահեցրեին՝ այն արդյունավետ էր և օգտակար, քանի որ բոլորին, որպես հաղորդակցման լեզու, ևս մեկ անգամ միավորեց ռուսաց լեզուն: