ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Շողիկ Բաբկենի Ոսկանյան
15.09.2016

Մանկ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

voskanyanshoghik40@aspu.am

Մանկ. գիտ. դոկտոր,պրոֆեսոր/Նախադպրոցական մանկավարժության և մեթոդիկաների ամբիոն

Կրթություն
1970-1973 թթ. Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄԻ-ի ասպիրանտուրա ԺԳ.00.01 մանկավարժության տեսություն և պատմություն մասնագիտությամբ:
1964-1969 թթ. Հայկական պետական հեռակա մանկավարժական ինստիտուտի լրիվ դասընթացը գերազանցության դիպլոմով մանկավարժություն և հոգեբանություն մասնագիտությամբ:
1958-1961 թթ. Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտ թատերագիտության բաժին:

Գիտական աստիճան
Մանկավարժական գիտությունների դոկտոր

Աշխատանքային փորձ

2016 թվականից մինչ օրս Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի Նախադպրոցական մանկավարժության և մեթոդիկաների ամբիոն
2012-2016թթ. Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի Մասնագիտական կրթության և կիրառական մանկավարժության ամբիոնի պրոֆեսոր:
2000-2012 թթ. Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի մանկավարժության միջֆակուլտետային ամբիոնի դոցենտ:
1992-2000 թթ. Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄԻ-ի Մանկավարժության և տարրական ուսուցման մեթոդիկայի ամբիոնի վարիչ:
1973-1992 թթ. Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄԻ-ի Ընդհանուր մանկավարժության ամբիոնի դոցենտ:

Կարդացվող դասընթացներ
«Կրթության և մանկավարժական մտքի պատմություն», «Հայ դպրոցի և մանկավարժական մտքի պատմություն», «Սոցիալական մանկավարժության պատմություն», «Մանկավարժական արժեբանություն», «Մանկավարժական մշակութաբանություն» «Մանկավարժական հետազոտությունների մեթոդաբանություն», « Համեմատական մանկավարժություն»:

Գիտական հետաքրքրությունների շրջանակը՝ մանկավարժության պատմություն, հայ դպրոցի և մանկավարժության պատմություն, արևմտահայ դպրոցի և մանկավարժության պատմություն (19-րդ դար):

Հրապարակումներ
«Նիկողայոս Զորայանի մանկավարժական հայացքները», Երևան «Լույս» 1988, 300 էջ, «Ուրվագծեր արևմտահայ դպրոցի և մանկավարժական մտքի պատմության (1850-1920)», Երևան-2009, 510 էջ, «Արևմտահայ դպրոցի կրթության և մշակույթի նշանավոր գործիչները (1850-1920թթ.)», Երևան-2012, 725 էջ, «Դպրոցն ու կրթության զարգացումը Օսմանյան Թուրքիայի հայաշատ գաղթօջախներում (1850-1920թթ.)», Երևան-2014, 335 էջ, Համբարձում Երամեան (1857-1929), Բազմավէպ, Հայագիտական-բանասիրական-գրական հանդէս, թիւ 1-2, Վենետիկ-Ս.Ղազար, էջ 262-301 և այլն:

Պարգևներ
Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի 90-ամյակի մեդալ

Լեզուներ՝ հայերեն (գերազանց), ռուսերեն, ֆրանսերեն (գրել, կարդալ)