ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Օուլուի համալսարան
14.09.2017

Օուլու, Ֆինլանդիա

Օուլուի համալսարան

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը Էրազմուս+ կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում 2018-2019 ուս. տարում առաջարկում է սկզբնական կրթության ֆակուլտետի 3 ուսանողի ուսուցում Օուլուի համալսարանում, Ֆինլանդիա: Ծրագրով նախատեսվում է նաև  դասախոսների փոխանակում:

Ֆինանսավորում.

Շարժունության ֆինանսավորումը կատարվում է ըստ Էրազմուս+ կրեդիտային շարժունության ծրագրի պայմանների: Ուսանողներին տրամադրվում է ամսեկան 850 Եվրո դրամաշնորհ, ինչպես նաև 530 Եվրո ճանապարհածախսը հոգալու համար: Դասախոսներին տրամադրվում է օրապահիկ 140 Եվրո, ինրպես նաև 360 Եվրո ճանապարհածախսը հոգալու համար: