ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Օուլուի համալսարանի հետ համագործակցությունը կշարունակվի
24.05.2017
Օուլուի համալսարանի հետ համագործակցությունը կշարունակվի

Մայիսի 7-19-ը ՀՊՄՀ-ի Միջազգային համագործակցության բաժնի պետ Քրիստինա Ծատությանն ու Կրթության բարեփոխումների և որակի ապահովման վարչության պետ Մկրտիչ Ավագյանն Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում Ֆինլանդիայի Օուլուի համալսարանում էին:

Աշխատանաքային այցը հագեցած էր. տարբեր բաժինների, ծառայությունների ներկայացուցիչների հետ քննարկումներ՝ կրթական ծրագրի և պորտֆոլիոյի մշակման, որակի ապահովման, ուսանողների հետադարձ կապի համակարգի, նախընթաց կրթության ճանաչման, դիջիկամպուս նախագծի (թվայնացում), համալսարանական գրադարանի, էլեկտրոնային շտեմարանների, միջազգայնացման և ռազմավարական համագործակցության, ուսանողների փոխանակման և օտարերկրյա ուսանողներին տրամադրվող ծառայությունների վերաբերյալ:

aspu.am-ի հետ զրույցում Միջազգային բաժնի պետ Քրիստինա Ծատուրյանը նշեց, որ Համալսարանի ղեկավարությունը վերահաստատել է Մանկավարժական համալսարանի հետ համագործակցությունը շարունակելու ցանկությունը, ինչպես նաև հաջորդ տարի ամառային դպրոց կազմակերպելու հնարավորությունը: Նաև հավելեց, որ այցի ընթացքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ համատեղ /կրկնակի դիպլոմի շնորհում/ մագիստրոսական ծրագրի մշակման և ներդրման, մագիստրոսական թեզերի ղեկավարման, հետազոտությունների իրականացման և բարձր վարկանիշ ունեցող շտեմարաններում հոդվածների տպագրության վերաբերյալ:

Առաջիկայում ՀՊՄՀ-ի դասախոսների և ուսանողների համար Google classroom հարթակում հասնելի կլինի նաև Ֆինլանդիայի Օուլուի համալսարանի պրոֆեսարադասխոսական կազմի պատրաստած «Հետազոտության մեթոդներ» դասընթացը:

Միջազգային բաժնի ղեկավարը տեղեկացրեց, որ արդեն հայտնի են նաև Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի արդյունքները. առաջիկա երկու տարվա ընթացքում կֆինանսավորի 6 ուսանողի վեցամսյա ուսուցումը Ֆինլանդիայի Օուլուի համալսարանում: