ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Կարինե Միշայի Պապիկյան
16.02.2016

Մանկ. գիտ. թեկ., դոցենտ

papikyankarine40@aspu.am

Մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ /Մանկավարժության ամբիոն

Կրթություն
2003-2008թթ.՝ Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ մանկավարժության ամբիոնի հայցորդ
1978-1983թթ.՝  Երևանի աշխատանքային Կարմիր դրոշի շքանշանակիր պետական համալսարան, քիմիայի ֆակուլտետ
1981-1983թթ.՝ Երևանի աշխատանքային Կարմիր դրոշի շքանշանակիր պետական համալսարան, հասարակական մասնագիտությունների ֆակուլտետ, արվեստագիտության բաժին

Գիտական աստիճան
Թեկնածուական ատենախոսության թեման է` «Կրտսեր դպրոցում աշխատանքի ուսուցման ժամանակակից տեխնոլոգիաները», ՀՊՄՀ-ի 020 մասնագիտական խորհուրդ:

Աաշխատանքային փորձ
2009-ից ներկա Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի մասնագիտական կրթության և կիրառական մանկավարժության ամբիոնի դոցենտ
1991-2016թթ.՝ Կրթության ազգային ինստիտուտի Լոռու մասնաճյուղի գլխավոր մասնագետ
2009 մայիսից-նոյեմբեր-ԵԿՏԱ-ի Վանաձորի մասնաճյուղի ուսումնական գծով փոխտնօրեն
2000-2003թթ.՝ Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանի դասախոս
1996-1999թթ.՝ Հայկական բաց համալսարանի դասախոս
1997-1999թթ.՝ Վանաձորի «Բիզնես դպրոց»-ի դասախոս
1986-1990թթ.՝ Վանաձորի թիվ 8 միջնակարգ դպրոցի ուսուցիչ
1983-1991թթ.՝ Վանաձորի «Պոլիմերային սոսինձների պետական գիտահետազոտական ինստիտուտ»-ի ինժեներ:

Կարդացվող դասընթացներ՝ Տեսական մանկավարժություն, Ինտեգրված թեմատիկ միավորները տարրական դպրոցում, Տարրական դպրոցի ուսուցչի մասնագիտական զարգացման հիմունքներ, Նյութերի գեղարվեստական մշակում, Փաստաթղթավարությունը սոցիալական մանկավարժի աշխատանքում, Սոցիալ-մանկավարժական կոնֆլիկտաբանություն, Ուսումնական գործընթացի մշտադիտարկում և փաստաթղթավարություն, Արտադասարանական դաստիարակության տեխնոլոգիաներ

Գիտական հետաքրքրությունների շրջանակ

Մանկավարժական տեխնոլոգիաներ
Ուսուցիչների վերապատրաստման գործընթացի կատարելագործում

Վերապատրաստումներ

«Ներառական կրթության տեսություն, պրակտիկա և կառավարում» դասընթաց, ՀՊՄՀ
Կանանց լիդերության դպրոցի բարձրագույն քաղաքական դասընթացներ, Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիա
ՀՀ ԿԳՆ դպրոցական պրակտիկ հոգեբանների 468-ժամյա դասընթաց, ԿԱԻ
Ուսուցիչ-վերապատրաստող եմ, 1996-2015թթ. վերապատրաստել եմ հանրակրթական դպրոցների քիմիայի և տեխնոլոգիայի ուսուցիչներին ու հոգեբաններին:

Հրապարակումներ

1. Պապիկյան Կ., Արժեհամակարգի ձևավորումը տարրական դպրոցում «Շախմատ» ուսումնական առարկայի միջոցով, «Մանկավարժության արդի խնդիրները, մարտահրավերներ և լուծումներ» հանրապետական գիտաժողովի նյութերի ժողովածու, Երևան 2015թ., էջ 261-266:
2. Պապիկյան. Կ. Տեխնոլոգիայի դասավանդման մեթոդիկա պրակտիկումով, ուսումնական ձեռնարկ մանկավարժական բուհերի ուսանողների համար, Երևան, 2012թ., 160 էջ
3. Պապիկյան Կ., Դասի պլանավորումը չափորոշչահեն կրթության պահանջներով, «Մանկավարժական միտք» ամսագիր, 2012, N3-4, էջ 35-40:
4. Պապիկյան Կ., Պատկերացումների ձևավորումն ու զարգացումը տեխնոլոգիայի և կերպարվեստի դասերին // «Նախաշավիղ» ամսագիր, 2009, N1-2, էջ 35-43:
5. Պապիկյան Կ., Հայկական կարպետներ և գորգեր, ուսումնական ձեռնարկ, Երևան, Զանգակ-97, 2009թ., 80 էջ
6. Պապիկյան Կ. Օրիգամի, ուսումնական ձեռնարկ, Երևան, Զանգակ-97, 2008թ., 48 էջ:

Պարգևներ
2010թ. «Մաշտոց» կրթամշակութային կենտրոն» ՀԿ պատվոգիր
2011թ. Հայաստանի ազգային գրադարանի «Հայ առաջին տպագրիչ Հակոբ Մեղապարտ» հուշամեդալ

Լեզուների իմացություն՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն