ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Պարգևատրվել է…  
06.10.2021
Պարգևատրվել է…   

 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարն Ուսուցչի օրվա առթիվ պարգևներ է հանձնել հանրակրթական դպրոցների և նախնական արհեստագործական ու միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների մի խումբ մանկավարժների:

Ուսուցչի օրվա առթիվ՝ կրթության, դաստիրակության գործում ունեցած նշանակալի ավանդի համար պարգևատրվել է նաև   Մանկավարժական համալսարանի թիվ 57 հիմնական դպրոցի դասվար Տաթևիկ Աբրահամյանը:

Շուրջ 35 տարի  մանկավարժական գործունեությամբ զբաղվող  դասվարի համար նախարարության այս որոշումն անակնկալ է եղել:

Մանկավարժի մասնագիտությունը փոխանցվել է սերնդեսերունդ. ավարտելով Մանկավարժական ինստիտուտի Տարրական կրթության մեթոդիկաների ֆակուլտետը` աշխատել է ուսուցիչ:

«Դասվարն առաջինն  է, որ երեխաների առաջ բացում է գիտելիքի աշխարհը, հարթում նրա հետագա ուղին: Սա այն կարևոր ժամանակն է, որ կամ սիրում կամ հիասթափվում են դպրոցից: Ինձ համար շատ կարևոր է, որ երեխաներն ինձ ընդունեն որպես ընկեր»,-aspu.am-ի հետ զրույցում նշեց Տաթևիկ Աբրահամյանը:

Վերջինս կարծում է՝ Ուսուցչի օր պետք է ամեն օրը լինի. սա կարևոր և պատասխանատու աշխատանք է, որը պետք է գնահատվի  միշտ: