ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Պարգևներ ՀՊՄՀ վարչական աշխատակազմին
28.12.2022
Պարգևներ ՀՊՄՀ վարչական աշխատակազմին

Մանկավարժական համալսարանի 100-ամյա հոբելյանի առթիվ պարգևատրվեց նաև բուհի վարչական աշխատակազմը:

Ռեկտոր Սրբուհի Գևորգյանը ևս մեկ անգամ շնորհավորեց աշխատակիցներին՝ բուհի հոբելյանի առթիվ և բարձր գնահատեց վարչական աշխատակազմի ամենօրյա աշխատանքը, որի արդյունքում հաստատությունը գրանցում է նոր որակական զարգացումներ:

«Բոլոր ստորաբաժանումներում աշխատում են մարդիկ, որոնք իրենց պարտականությունների կատարմամբ օժանդակում և ամրապնդում են բուհի որդեգրած սկզբունքների ու առաքելության իրագործմանը: Սա պատեհ առիթ է գնահատելու Ձեր լռակյաց ու համեստ աշխատանքը՝ հույսով, որ հաջորդ 100-ամյակի սկիզբը կնշանավորվի նոր վերելքներով և ձեռքբերումներով»,-նշեց ռեկտոր Գևորգյանն ու ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց վարչական աշխատակազմին՝ Մանկավարժական համալսարանի աշխատանքների կազմակերպման գործում ունենցած անգնահատելի ներդրման, անմնացորդ նվիրումի և վաստակի համար:

Սրբուհի Գևորգյանը աշխատակազմին շնորհավորեց նաև Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ՝ մաղթելով քաջառողջություն, երազանքների իրականացում, խաղաղ երկինք ու դրական տրամադրություն:

Մանկավարժական գործընթացներում, կրթության ոլորտում աշխատակազմի հետ տարվող աշխատանքներում երկարատև և բովանդակալից ներդրման համար Սրբուհի Գևորգյանը «Մանկավարժական համալսարան» մեդալ շնորհեց Լյովա Հարությունյանին, իսկ գիտության և մանկավարժության ոլորտում ունեցած նշանակալի ավանդի համար ՀՊՄՀ 100-ամյակի հուշամեդալով պարգևատրեց Անժելա Թորոսյանին, Շուշանիկ Արշակյանին, Դիանա Մարկոսյանին, Կիմա Կարախանյանին, Թամարա Ալոյանին, Հասմիկ Առաքելյանին, Ռուզաննա Դանիելյանին, Աննա Այվազյանին, Ներսիկ Մարգարյանին:

Մասնագիտական գործունեությունը բարեխիղճ և արդյունավետ կատարելու համար՝ ստորաբաժանումների մի շարք աշխատակիցներ արժանացան պատվոգրերի և շնորհակալագրերի։