ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Պարգևներ օլիմպիադայի հաղթողներին
09.11.2018
Պարգևներ օլիմպիադայի հաղթողներին

Պատմության և իրավագիտության ֆակուլտետում ամփոփվեց «Հայոց պատմություն» առարկայից հանրապետական օլիմպիադայի արդյունքները:

Այս տարի օլիմպիադային մասնակցեցին մայրաքաղաքի և մարզերի 88 միջնակարգ և ավագ դպրոցների 11-րդ և 12-րդ դասարանների շուրջ 207 դպրոցականներ:

Յուրաքանչյուր տարիքային խմբում բարձր միավորներ հավաքած տասնյակին Պատմության և իրավագիտության ֆակուլտետի դեկան Էդգար Հովհաննիսյանը հանձնեց հավաստագրեր և նվերներ, ինչպես նաև ֆակուլտետում ուսումնառության ժամանակ որոշակի զեղչից օգտվելու հնարավորություն. առավելագույն միավորներ ստացած 3-ական մասնակիցներն արժանացան թանկարժեք նվերների և 30-50 տոկոսի չափով զեղչից օգտվելու հնարավորություն:

Նա շնորհավորեց մասնակիցներին, հաղթողներին, ինչպես նաև նրանց ուսուցիչներին, ծնողներին և շնորհակալություն հայտնեց առարկան կարևորելու համար:

Ֆակուլտետի դեկանը խոսեց նաև բուհի միջազգային ընդլայնվող հարաբերությունների, դրա հնարավորությունների, ձեռքբերումների, նվաճումների մասին և մասնակիցներին հրավիրեց մանկավարժական մայր բուհում ստանալու բարձրագույն կրթություն: