ՀՀ կառավարության 26 սեպտեմբերի 2024 թվականի N 1521-Լ որոշմամբ իրականացվել են Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 12-ի n 1762-լ որոշման փոփոխություններ և լրացումներ, ըստ որի՝
2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված Լեռնային Ղարաբաղում նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացրած ուսումնական հաստատությունների առկա և հեռակա ուսուցման համակարգի ուսանողներին ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցման նպատակով կրթաթոշակի տրամադրման կարգի 3-րդ կետով սահմանվել է, որ 2024-2025, 2025-2026, 2026-2027 և 2027-2028 ուսումնական տարիների համար սովորողին կրթաթոշակ տրամադրվում է ըստ կիսամյակների՝ հիմք ընդունելով ուսումնական հաստատության համապատասխան մասնագիտության (կրթական ծրագրի) համար սահմանված ուսման վարձի չափը, ընդ որում՝ բակալավրի, անընդհատ և ինտեգրացված, մագիստրոսի կրթական ծրագրերի համար ոչ ավելի, քան Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 19-ի N 163-Ն որոշմամբ սահմանված՝ ըստ կրթական աստիճանների և հավատարմագրման արդյունքների ուսման վարձի առավելագույն չափը։ Միաժամանակ կրթաթոշակը տրվում է նախորդ ուսումնական տարվա արդյունքում միջին որակական գնահատականի 75.00 տոկոսը հաղթահարելու դեպքում:
Ուշադրություն՝ սահմանված կրթաթոշակը չի տրվում, եթե`
1) սովորողը տեղափոխվել է այլ հաստատություն կամ սահմանված կարգով փոխել է կրթական ծրագիրը կամ հաստատությունից հեռացվել (ազատվել է).
2) սովորողն ուսման վարձի ամբողջական փոխհատուցում է ստանում այլ իրավաբանական կամ ֆիզիկական անձի կողմից: