ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Պաշտոնաթերթ Nº2 (1118)
Դիտել այս համարըpdf

«ՄԱՆԿԱՎԱՐԺ» բազմատպաքանակ շաբաթաթերթը լույս է տեսնում 1965 թվականի մարտի 11-ից: Առաջին խմբագիրն է եղել Պետրոս Բեդիրյանը: 1968 թվականից թերթը տպագրվել է ինստիտուտի հրատարակչությունում: 2000 թվականից թերթն անվանափոխվել Է, դարձել «ԱՊԱԳԱ ՄԱՆԿԱՎԱՐԺ» ամսաթերթ և տպագրվել 95 օրինակով: Թերթը խմբագրել է Շուշան Դանոյանը:

2003 թվականի մարտի 26-ից թերթը լույս է տեսել որպես «ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ամսաթերթ` երկու մամուլ տպագրական ծավալով, 1000 - 2000 օրինակ տպաքանակով:

2011 թվականի մարտ ամսից «ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ»-ը դարձել է երկշաբաթաթերթ՝ լույս տեսնելով ամիսը երկու անգամ, 1600 տպաքանակով: Պաշտոնաթերթը անվճար բաշխվում է համալսարանի ներսում, ուղարկվում հանրապետության տարբեր գերատեսչություններ ու կազմակերպություններ:

2003-ից մինչև այսօր «ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» թերթի գլխավոր խմբագիրն է Սիլվա Ասրյանը:

 

 

Տարբեր տարիներին թերթը խմբագրել են հետևյալ խմբագիրները՝ Մանկավարժական համալսարան թերթի 50-ամյա հոբելյանական միջոցառումը
1965-1965 Պետրոս Բեդիրյան
1965-1970 Հայկազ Մուրադյան
1966-1969 Զավեն Առաքելյան
1968-1969 Վոլոդյա Գրիգորյան
1968-1969 Արտավազդ Հովակիմյան
1970-1970 Ավագ Խաչատրյան
1971-1974 Լևոն Անանյան
1974-1974 Գրիգոր Նիկոլյան
1974-1976 Գագիկ Քալաշյան
1975-1978 Միքայել Հարությունյան
1978-1979 Սուրեն Սահակյան
1979-1982 Գոհար Ամիրբեկյան
1980-1982 Վլադիմիր Իսահակյան
1982-1995 Տիգրան Հովհաննիսյան
2000-2003 Շուշանիկ Դանոյան
2003- ից առ այսօր Սիլվա Ասրյան

Բուհական թերթը ժամանակի հետ տարբեր ուղղվածություն է ունեցել՝ խորհրդային գաղափարախոսությունից մինչև ազգային զարթոնք, մինչև մերօրյա 21-րդ դարի մարտահրավերներ՝ արձանագրելով տարբեր սերունդների կյանքի շրջափուլերի կարևոր իրադարձությունները:

Այսօր էլ թերթը անդրադառնում է համալսարանի գործունեությանը, բարձրագույն կրթական համակարգի խնդիրներին` դառնալով բուհի պատմությունն ու տարեգրությունը:

2015 թվականին թերթը դարձավ 50 տարեկան:

Վերջին համարները

Պարբերականի շապիկ
03.12.2024
Պաշտոնաթերթ Nº19 (1135)
Պարբերականի շապիկ
19.11.2024
Պաշտոնաթերթ Nº18 (1134)
Պարբերականի շապիկ
05.11.2024
Պաշտոնաթերթ Nº17 (1133)
Պարբերականի շապիկ
21.10.2024
Պաշտոնաթերթ Nº16 (1132)
Պարբերականի շապիկ
10.09.2024
Պաշտոնաթերթ Nº14 (1130)
Պարբերականի շապիկ
16.07.2024
Պաշտոնաթերթ Nº13 (1129)

Բոլոր պարբերականները

Պարբերականի շապիկ
11.11.2023
Հայագիտական հանդես Nº3(62)
Պարբերականի շապիկ
03.05.2023
Գիտական տեղեկագիր Nº1(44)
Պարբերականի շապիկ
01.09.2022
«Մանկավարժության և հոգեբանության հիմնախնդիրներ» Nº21(1)
Պարբերականի շապիկ
03.12.2024
Պաշտոնաթերթ Nº19 (1135)
Պարբերականի շապիկ
01.07.2016
«Պատմություն եւ հասարակագիտություն» Nº1(2)

Նորություններ