«ՄԱՆԿԱՎԱՐԺ» բազմատպաքանակ շաբաթաթերթը լույս է տեսնում 1965 թվականի մարտի 11-ից: Առաջին խմբագիրն է եղել Պետրոս Բեդիրյանը: 1968 թվականից թերթը տպագրվել է ինստիտուտի հրատարակչությունում: 2000 թվականից թերթն անվանափոխվել Է, դարձել «ԱՊԱԳԱ ՄԱՆԿԱՎԱՐԺ» ամսաթերթ և տպագրվել 95 օրինակով: Թերթը խմբագրել է Շուշան Դանոյանը:
2003 թվականի մարտի 26-ից թերթը լույս է տեսել որպես «ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ամսաթերթ` երկու մամուլ տպագրական ծավալով, 1000 - 2000 օրինակ տպաքանակով:
2011 թվականի մարտ ամսից «ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ»-ը դարձել է երկշաբաթաթերթ՝ լույս տեսնելով ամիսը երկու անգամ, 1600 տպաքանակով: Պաշտոնաթերթը անվճար բաշխվում է համալսարանի ներսում, ուղարկվում հանրապետության տարբեր գերատեսչություններ ու կազմակերպություններ:
2003-ից մինչև այսօր «ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» թերթի գլխավոր խմբագիրն է Սիլվա Ասրյանը:
Տարբեր տարիներին թերթը խմբագրել են հետևյալ խմբագիրները՝ | Մանկավարժական համալսարան թերթի 50-ամյա հոբելյանական միջոցառումը |
1965-1965 Պետրոս Բեդիրյան 1965-1970 Հայկազ Մուրադյան 1966-1969 Զավեն Առաքելյան 1968-1969 Վոլոդյա Գրիգորյան 1968-1969 Արտավազդ Հովակիմյան 1970-1970 Ավագ Խաչատրյան 1971-1974 Լևոն Անանյան 1974-1974 Գրիգոր Նիկոլյան 1974-1976 Գագիկ Քալաշյան 1975-1978 Միքայել Հարությունյան 1978-1979 Սուրեն Սահակյան 1979-1982 Գոհար Ամիրբեկյան 1980-1982 Վլադիմիր Իսահակյան 1982-1995 Տիգրան Հովհաննիսյան 2000-2003 Շուշանիկ Դանոյան 2003- ից առ այսօր Սիլվա Ասրյան |
Բուհական թերթը ժամանակի հետ տարբեր ուղղվածություն է ունեցել՝ խորհրդային գաղափարախոսությունից մինչև ազգային զարթոնք, մինչև մերօրյա 21-րդ դարի մարտահրավերներ՝ արձանագրելով տարբեր սերունդների կյանքի շրջափուլերի կարևոր իրադարձությունները:
Այսօր էլ թերթը անդրադառնում է համալսարանի գործունեությանը, բարձրագույն կրթական համակարգի խնդիրներին` դառնալով բուհի պատմությունն ու տարեգրությունը:
2015 թվականին թերթը դարձավ 50 տարեկան: