ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Պատանի պատմաբանների ակումբ՝ Հենակետային վարժարանում
27.09.2017
Պատանի պատմաբանների ակումբ՝  Հենակետային վարժարանում

Մանկավարժական համալսարանի Հայոց պատմության ամբիոնի դոցենտ, պատմական գիտությունների թեկնածու,  Արմինե Եփրիկյանի նախաձեռնությամբ Հենակետային վարժարանում այսուհետ կգործի ՀՊՄՀ պատանի պատմագետների ակում, որի կազմում ընդգրկվել է 50 աշակերտ:

Օրերս ակումբի անդամները հյուրընկալվեցին բուհի Պատմության և իրավագիտության ֆակուլտետ, որտեղ նրանց  ողջունեց գիտության և հետբուհական կրթության գծով  փոխդեկան, պատմական գիտությունների դոկտոր Սամվել Պողոսյանը:

Վարժարանի հասարակագիտական առարկաների մեթոդմիավորման նախագահ Արմինե Եփրիկյանը ներկայացրեց առաջիկայում նախատեսված ծրագրերը:

Վերջինս տեղեկացրեց, որ հոկտեմբերի 13-ին  տեղի կունենա պատանի պատմաբանների առաջին՝ «Հայաստանի մայրաքաղաքները» խորագրով գիտաժողովը.«Անելիքները շատ են ու կարևոր. անկախ նրանից, թե ինչ մասնագետ ես, սեփական ժողովրդի պատմությունը պետք է իմանալ: Առանց ազգային արժեքների գիտակցման ու այն պահելու մտայնության, ազգը կկորցնի սեփական դիմագիծը»,- աշակերտներին բարի երթ մաղթելով՝  հավելեց Արմինե Եփրկյանը: