ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Պատանի պատմագետները՝ հայկական կրթօջախների մասին
03.12.2018
Պատանի պատմագետները՝ հայկական կրթօջախների մասին

ՀՊՄՀ-ի Հայոց պատմության ամբիոնի դոցենտ Արմինե Եփրիկյանի նախաձեռնությամբ «Պատանի պատմագետների ակումբը» կազմակերպել էր Հայկական կրթօջախները 19-րդ դարում խորագրով գիտաժողով: 

Բուհի Հենակետային վարժարանի և Երևանի համար 97 ավագ դպրոցի տարբեր հոսքերի աշակերտներով համալրված ակումբի անդամները գիտաժողովին ներկայացրին այդ ժամանակաշրջանին բնորոշ պատմական առանձնահատկությունները, այդ համատեքստում կրթության և մշակույթի զարգացման ընթացքը:

www.aspu.am-ի զրույցում Արմինե Եփրիկյանն ընդգծեց, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ժամանակաշրջանում առավել կարևորվում է աշակերտներին պատմության վերաբերյալ գիտելիքներով զինելու անհրաժեշտությունը. «Զեկույցների շուրջ աշխատելու համար աշակերտներին տրամադրել եմ անհրաժեշտ գրականությամբ, ինչպես նաև նրանք օգտվել են բուհի գրադարանից՝ ամրապնդելով դպրոց-բուհ կապը»,-հավելեց Արմինե Եփրիկյանը:

Նշենք, որ շուրջ 50 աշակերտներից համալրված «Պատանի պատմագետների ակումբը» կազմակերպում է տարբեր ձեռնարկներ՝ այցելություններ մեր երկրի պատմամշակութային վայրեր, մասնակցություն դասախոսությունների, գիտաժողովներ և այլն: