ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Պատվոգիր՝ արդյունավետ համագործակցության համար
30.07.2019
Պատվոգիր՝ արդյունավետ համագործակցության համար

ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից Մոսկվայի «Վերածնունդ» հայկական կիրակնօրյա դպրոցի տնօրեն Շողիկ Փահլևանյանն այսօր ՀՊՄՀ-ի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանին հանձնեց պատվոգիր:

Տնօրենը շնորհակալություն հայտնեց բուհի ռեկտորին կրթական և գիտական ոլորտներում երկարամյա և արդյունավետ համագործակցության համար: Այդ շրջանակներում նա առանձնակի կարևորեց վերջերս բուհում անցկացված սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստումը, որտեղ 1-ամսյա դասընթացներին մասնակցեց նաև վերոնշյալ կիրակնօրյա դպրոցի երկու ուսուցիչ:

Տնօրենն ուրախությամբ նկատեց, որ համագործակցության շրջանակները բուհի հետ գնալով ընդլայնվում են. մասնավորապես՝ դպրոցի ուսուցիչներից ուսանում են ՀՊՄՀ-ի մագիստրատուրայի հեռակա համակարգում, իսկ բուհի հիմնական դպրոցի հետ արդեն 1 տարի է, ինչ իրականացվում է փորձի փոխանակում: Տնօրենը վստահ է՝ սա անպայմանորեն կտա իր ցանկալի արդյունքը ՌԴ-ում հայկական դպրոցի կրթական բաղադրիչի, ուսումնական գործընթացի բարելավման գործում:

Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը շնորհակալություն հայտնեց պատվոգրի համար և հույս հայտնեց, որ հայկական կրթօջախի հետ համագործակցությունը կլինի շարունակական: