ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Տիգրան Պետրոսյանց
06.10.2021

Գիտական գրադարանի տնօրեն

tigranpetrosyants@aspu.am

Կրթություն՝ 2000 թ-ին՝ նույն համալսարանի հայ ժողովրդի պատմության ամբիոնի ասպիրանտուրան (հայցողի կարգավիճակով), 1982 թ-ին՝ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի մատենագիտության բաժինը /հեռակա/, 1968 թ-ին արծաթե մեդալով ավարտել է Արմավիրի մարզի Էջմիածնի շրջանի Շահումյան գյուղի միջնակարգ դպրոցը:

Աշատանքային փորձ՝
2009 թ-ի նոյեմբերի 2-ին նշանակվել է Խաչատուր Աբովյանի անվան Հայկական Պետական Մանկավարժական Համալսարանի գիտական գրադարանի տնօրեն - համալսարանի գիտական խորհրդի անդամ:
2002-2009 թթ-ին եղել է նաև իր ջանքերով ստեղծված «Նիգ-Ապարան» հայրենակցական բարեգործական հասարակական կազմակերպության նախագահի տեղակալ-գործադիր տնօրեն:
1995-2002 թթ-ին, ծառայել է ՀՀ զինված ուժերի շարքերում, եղել է գնդի, բրիգադի, կորպուսի հրամանատարի տեղակալ, ՀՀ պաշտպանության նախարարության վարչության բաժնի պետ, վարչության պետի տեղակալ, նաարարի տեղակալի աշխատակազմի ղեկավար: 2002 թ-ին զորացրվել է զինվորական ծառայությունից փոխգնդապետի աստիճանով:
1989-1995 թթ-ին` «Անբերդ» հասարակական կազմակերպության նախագահ:
1988-1991 թթ-ին` Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի դասախոս:
1987-1989 թթ-ին` ՀԽՍՀ հուշարձանների պահպանության հայկական ընկերության գիտքարտուղար:
1985-1987 թթ-ին` Ապարանի շրջանային կուլտուրայի բաժնի վարիչ:
1983-1985 թթ-ին Ապարանի շրջանի Վարդենուտ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն:
1973-1983 թթ-ին եղել է Ապարանի շրջանային «Ծաղկունք» թերթի խմբագրության գրական աշխատող, ապա` թերթի պատասխանատու քարտուղար:

ORCID ID https://orcid.org/0000-0001-6946-1137