ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Պիտեր Պազմանի կաթոլիկ համալսարանի մեդալ` Էդգար Հովհաննիսյանին
27.07.2023
Պիտեր Պազմանի կաթոլիկ համալսարանի մեդալ` Էդգար Հովհաննիսյանին

Օրերս ՀՊՄՀ Պատմության և հասարակագիտության ֆակուլտետի դեկան Էդգար Հովհաննիսյանը պարգևատրվեց Պիտեր Պազմանի կաթոլիկ համալսարանի հուշամեդալով։ Պարգևը նրան է հանձնել Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան դոկտոր Նանդոր Բիրհերը` երկու բուհերի կապերի զարգացման և ամրապնդման համար։ Հունգարացի գործընկերները շնորհավորել են Էդգար Հովհաննիսյանին` մեդալին արժանանալու առթիվ` բարձր գնահատելով նրա մեծագույն ներդրումը ինչպես դասախոսների և ուսանողների փոխանակման, այնպես էլ հայագիտական ամբիոնի հիմնադրման գործում։

Ի դեպ, Էդգար Հովհաննիսյանը համագործակցության շրջանակներում որպես հանձնաժողովի անդամ մասնակցում է Պիտեր Պազմանի կաթոլիկ համալսարանի հայագիտության ամբիոնի մագիստրոսների ավարտական քննություններին. այս տարի շրջանավարտների թվում էին նաև ՀՊՄՀ ուսանողներ։

www.aspu.am-ի հետ զրույցում Էդգար Հովհաննիսյանը վստահեցրեց, որ մեդալն առավել քան պարտավորեցնող է։ Ի թիվս բազմաթիվ շոշափելի ձեռքբերումների, կարևոր արդյունք է հատկապես հայագիտական ամբիոնի հիմնադրումը` բակալավրիատի և մագիստրատուրայի ծրագրով, ինչը բացառիկ երևույթ է Եվրոպայում` վերջին տարիներին հայագիտական ամբիոնների փակման ֆոնին։

Էդգար Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել նման գնահատանքի արժանացնելու համար և հույս հայտնել, որ համագործակցությունը կլինի շարունակական և գործընկեր երկու բուհերը կունենան շոշափելի ձեռքբերումներ։