ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Դավիթ Ալբերտի Պողոսյան
22.02.2016

Մանկ. գիտ. թեկ., դոցենտ

poghosyandavit26@aspu.am

Մանկավարժական գիտությունների թեկնածու, Դոցենտ/Թանգարանագիտության, գրադանագիտության և մատենագիտության ամբիոն

Կրթություն

2012-2013 թթ. Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան, Արվեստի պատմության, տեսության և մշակութաբանության ամբիոնի հայցորդ:
2005-2008 թթ. Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան, Գրադարանագիտության և մատենագիտության ամբիոնի ասպիրանտուրա:
2001-2005  թթ. Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան, Թանգարանային գործ և հուշարձանների պահպանության բաժին:

Գիտական աստճան
Թեկնածուական և դոկտորական ատենախոսությունների պաշտպանություն (թեմա, մասնագիտական խորհուրդ)
2015 թ., մանկավարժական գիտությունների թեկնածու, թեմա՝ «Թանգարանը որպես տեղեկատվական-հաղորդակցական համակարգ. գործառույթները, զարգացման հեռանկարները (ՀՀ թանգարանների օրինակով)»: ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի 020 «Մանկավարժություն» խորհուրդ:

Աշխատանքային փորձ

2019թ․-ից Թանգարանների միջազգային խորհրդի Անձնակազմի վերապատրաստման միջազգային կոմիտեի կառավարման խորհրդի անդամ։
2010թ. Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Թանգարանագիտության և հուշարձանագիտության ամբիոնի դասախոս:
2005-2008 թթ., 2008-2013 թթ., 2013-2017, գիտաշխատող, ավագ գիտաշխատող, հետազոտող, փորձագետ, ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ:
2017-2018 թթ․, տնօրենի խորհրդական, Թանգարանային համագործակցության և
հասարակայնության հետ կապերի բաժին վարիչ, Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան։

Կարդացվող դասընթացներ

Բակալավրիատ՝ Թանգարանների ստեղծումը և զարգացումը, Թանգարանագիտության հիմունքներ, Հաղորդակցությունը և տեղեկատվությունը թանգարանում, Հուշարձանների թանգարանացումը, Թանգարանը և տուրիզմը, Թանգարանը և նոր տեխնոլոգիաները:

Մագիստրատուրա՝ Թանգարանագիտության տեսություն և թանգարանային հետազոտություններ, Թանգարանային մասնագիտական վարքագծի կանոններ, Արգելոց-թանգարանների և համայնքային թանգարանների կազմակերպումը, Տեսարժան վայրերի և պատմական միջավայրի պահպանաության ռազմավարություն, Թանգարանային հաղորդակցության մոդելների և տեխնոլոգիաների կիրառումը:

Գիտական հետաքրքրությունների շրջանակ
Թանգարանագիտություն, Թանգարանային հաղորդակցություն, Պատմամշակութային ժառանգության թանգարանացում և կառավարում, Բացօթյա թանգարաններ, մշակութային լանդշաֆտներ, Թանգարանային մարքեթինգ և բրենդինգ, Թանգարանային գործի զարգացման միտումները:Նշված ոլորտների շրջանակներում մասնակցել է մի շարք գիտաժողովների և այլ մասնագիտական միջոցառումների Հայաստանում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Ռումինիայում, Չինաստանում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Վրաստանում, Հնդկաստանում, Նիդերլանդներում, Ճապոնիայում։

Վերապատրաստումներ
2018 թ․ սեպտեմբերի 24 – դեկտեմբերի 15, Օսակա, Ազգաբանության ազգային թանգարան, Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության «Թանգարանները և համայնքի զարգացումը» խորագրով վերապատրաստման ծրագիր։

2018 օգոստոս 6-12, Դասընթացավարների վերապատրաստման դասընթաց «Curriculum GlobALE» կիրառական հիմունքներ մեծամասակների ոչ ֆորմալ կրթության պրակտիկայում, «ԵՄ հանուն մշակույթի» առավել ուժեղ համայնքներ և տեղական նախաձեռնություններ» ծրագիր։

2016 օգոստոս – սեպտեմբեր, Լայպցիգի «Գրասսի» ազգաբանության թանգարան, “SKD Fellowship” Դրեզդենի արվեստի պետական հավաքածուների միջազգային հետազոտական ծրագիր։

2015թ., հունիսի 27-սեպտեմբերի 4, Բրիտանական թանգարան, Բրիտանական թանգարանի միջազգային վերապատրաստման ծրագիր:
2006թ., հուլիսի 5-29, Նյու Յորքի Համալսարան, Արվեստների և գիտության բարձրագույն դպրոց, «Ամառային ինստիտուտ թանգարանային մասնագետների համար»:

Անդամակցություն
2016 թ․առ այսօր Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի գիտական խորհրդի անդամ։

2008 թ. առ այսօր Թանգարանների միջազգային խորհդրի (ԻԿՕՄ) անդամ, ԻԿՕՄ-ի Հայաստանի ազգային կոմիտեի հիմնադիր անդամ, 2014 թվականից՝ կառավարման խորհրդի անդամ:

2005 թ. առ այսօր Թանգարանների աշխատողների և բարեկամների ասոցիացիայի անդամ, երիտասարդական խորհրդի հիմնադիր անդամ։
2015-2017 թթ., Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության գիտական խորհրդի անդամ:

Հրապարակումներ

1. Թանգարանը մշակութային հաղորդակցության միջավայր:-Եր, 2008, 215 էջ:

2. Թանգարանային ցուցադրությունը` իբրև հաղորդակցական-կրթական միջավայր, «Լրաբեր հասարակական գիտությունների» ՀՀ ԳԱԱ քառամսյա հանդես, Եր., 2008, № 3 (623), էջ 210-219:

3. Թանգարանային հաղորդակցության միջավայրի զարգացման հեռանկարը. համայնքային արգելոց-թանգարան, «Թանգարան» գիտատեսական և մեթոդական ամենամյա հանդես,Եր., 2010, էջ 15-21:

4. Սահմանափակ կարողություններով անձանց հաղորդակցությունը մշակութային ժառանգությանը, «Թանգարան» գիտատեսական և մեթոդական ամենամյա հանդես,Եր., 2011, էջ 19-89:

5. «Նոր թանգարանագիտության» մոտեցումները որպես «Կումայրի» պատմաճարտարապետական արգելոց-թանգարանի վերագործարկման նախադրյալ, Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոն: Գիտական աշխատությունններ, Հ 16, Գյումրի, 2013, էջ 104-109:

6. Կարո Ղաֆադարյանի «Վաղարշապատի հնագիտական թանգարանը» հոդվածը, «Բանբեր Հայաստանի արխիվների» գիտական ժողովածու, Ν 122, Եր., 2014, էջ 289-295:

7. Թանգարանագիտությունը․ գիտություն թանգարանի մասին, թե՞ ․․․, Գիտաժողով՝ նվիրված Հայաստանի ազգային պատկերասրահի հիմնադիր տնօրեն Ռ․ Դրամբյանի ծննդյան 125-ամյակին (5-6 հոկտեմբերի, 2016 թ․):Զեկուցումների ժողովածու, Եր․, 2017, էջ 104-113:

8. Թանգարանային կրթությունը Հայաստանի Հանրապետությունում, Մանկավարժ, Հ․1, 2017, էջ 55-64։

9. Reflection on Museum as a Brand, Australian Journal of Education and Science, № 1(21), (January-June). Volume XI. Sydney University Press, 2018, pp. 399-404.

10. ՀՀ պատմամշակութային արգելոց-թանգարանների կազմակերպման գործընթացը և սկզբունքները:-Եր․, 2018, 144 էջ։

11․ Թանգարանագիտության տեսություն և թանգարանագիտական միտքը Հայաստանում։ Ուսումնամեթոդական ձեռնարկ։ Երևան 2020, 275 էջ։

Պարգևներ

2012 թ., ՀՀ մշակույթի նախարարության «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալ:

2011 թ., «ԱՊՀ դեբյուտներ» մրցանակաբաշխություն Մոսկվայում, «Հետազոտում և բացահայտում» անվանկարգում դիպլոմ «Թանգարանը որպես մշակութային հաղորդակցության միջավայր» մենագրության համար:

Լեզուներ՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն: